Գազայի հատվածում անհայտ թունավոր նյութերից մահեր են արձանագրվել

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Գազայի հատվածում վերջին օրերին մահեր են արձանագրվել, հավանաբար՝ անհայտ թունավոր նյութերի ազդեցության հետևանքով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Samaa News-ը։

«Մի քանի մարմին է տեղափոխվել «Աշ-Շիֆաա» բժշկական համալիր և, ինչպես պարզվել է դատաբժշկական փորձաքննության ընթացքում, մահվան պատճառ է դարձել շնչահեղձությունը՝ ակնհայտ նախանշաններով, որ նրանք թունավոր գազերի ազդեցության են ենթարկվել»,- նշել են անկլավի Առողջապահության նախարարությունից։

Այստեղ, սակայն, չեն հստակեցրել, թե ինչ հանգամանքներում են մարդիկ մահացել։

Իր հերթին, Sky News Arabia-ն, վկայակոչելով բժշկական աղբյուրները, հաղորդում է, որ պաղեստինցիների մահվան պատճառ է դարձել «իսրայելական բանակի կողմից արձակված թունավոր գազերը շնչելը»։

Հավելենք, որ պաղեստինյան աղբյուրները հաղորդում են Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով 72 զոհի մասին, այդ թվում՝ 17 երեխա և 6 կին։

Մայիսի 10-ից իսրայելական բանակն ու Գազայի հատվածի պաղեստինյան ռադիկալ ուժերը փոխադարձ հրթիռային հարվածներ են հասցնում։ Իրավիճակն այստեղ թեժացել է մայիսի սկզբին Արևելյան Երուսաղեմում Ալ-Աքսա մզկիթի մոտ անկարգություններից հետո, որտեղ ավելի քան 700 պաղեստինցի է տուժել։

Իսրայելի տվյալների համաձայն՝ այս ընթացքում իր տարածքի ուղղությամբ ավելի քան 1.600 հրթիռ է արձակվել, 6 իսրայելցի զոհվել է։ Իսրայելական բանակի հրամանատարությունը դիտարկում է Գազայում ցամաքային գործողություն իրականացնելու հարցը։