«Երկու պետություն՝ մեկ ռեժիմ»․ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների մութ կողմը․ Duvar-ի անդրադարձ

Լուրեր

27.11.2024 | 22:49
Երևանի քաղաքապետն այցելել է Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն
27.11.2024 | 22:27
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2024 | 22:13
Ֆիդանը բացահայտել է, որ Թուրքիայի հետախուզական գործակալությունից դեսպաններ և ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ են նշանակվել
27.11.2024 | 22:00
Ինչու է Կարեն Սարուխանյանը թմրանյութի հետ կապված թեստը հանձնել ՔՊ նիստից 8 օր անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2024 | 21:44
ՀՀ ԱԳՆ-ն՝ ԵՏՄ նիստը Սանկտ Պետերբուրգում անցկացնելու մասին
27.11.2024 | 21:28
ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին
27.11.2024 | 21:13
Ովքեր են ձգտում Գյումրին ղեկավարել. Փաշինյանի ելույթից հետո մրցակցություն է սկսվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2024 | 21:00
ՌԴ-ն հաղթելու է պատերազմում, բայց պարտվելու է խաղաղության ժամանակ․ չի մարսելու․ Վովա Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2024 | 20:50
Christian Dior-ը լուծարել է Ադրբեջանում իր ընկերությունը
27.11.2024 | 20:33
ՊՆ խոսնակը` Ջերմուկի դիրքերից ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հեռանալու լուրերի մասին
27.11.2024 | 20:30
Երկիրը նստած է «ռուսական էներգետիկ ասեղի» վրա
27.11.2024 | 20:22
ՌԴ-ն Հունաստանից ռազմական արտադրանքը ՀՀ վերարտահանելու հարցումներ չի ստացել. Զախարովա
27.11.2024 | 20:14
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 20։00-ի դրությամբ
27.11.2024 | 20:00
15-ամյա տղայի առեղծվածային սպանությունը. քննությունը վստահվել է 11 տարի գործը տապալած վարչությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2024 | 19:54
ՌԴ-ն հուսով է, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ շրջանակում լայնածավալ համագործակցությանը
Բոլորը

Թուրքական «Duvar»-ն անդրադարձել է Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերությունների մութ կողմերին։ Հոդվածագիր Բահադիր Օզգյուրը գրում է, որ Թուրքիայի ներսում այնքան շատ է Ադրբեջանը, որ «Երկու պետություն՝ մեկ ազգ» կարգախոսը հիմա դուրս է եկել մշակութային, գաղափարական ու քաղաքական համերաշխությունից։

Նոր կարգախոսը կարող է լինել «Երկու պետություն՝ մեկ ռեժիմ», որտեղ նավթային գումարները, անօդաչու թռչող սարքերը, շինարարությունը, խորը հարաբերություններն ավելի են մտերմացնում։ Ըստ հեղինակի՝ տարիներ շարունակ թունավոր գետ է հոսում իրենց դիմաց։

«Մեզանից շատերը Թուրքիայում գոնե մեկ անգամ ասել են՝ «Փառք Աստծո, մենք նավթ չունենք»։ Երբ նայում ես իշխող կոալիցիայի մենաշնորհին՝ հիմնված շինարարության ու փոխառության վրա, կարող ես է՛լ ավելի լավ հասկանալ երախտագիտության զգացումը։ Ցավոք, Թուրքիան նավթ չունի, բայց առկա են ադրբեջանական նավթի փողերը։ Եվ երբ մեծ քանակությամբ գումար է մտնում Թուրքիա, դրան անպայման տարօրինակ միջադեպեր են հաջորդում»,- գրում է Օզգյուրը։

Ըստ հոդվածագրի՝ անցյալ շաբաթ Սեդաթ Փեկարը, որը հետախուզման մեջ գտնվող քրեական խմբի ղեկավարն է, տեսանյութեր է հրապարակել։ Առաջին տեսանյութում նա ասում է, որ իր դեմ գործողություն է իրականացնում Մեհմեթ Աղարը՝ ներքին գործերի նախկին նախարարն ու ոստիկանության պետը։ Ըստ նրա՝ Աղարը գտնվում է «Pelican» խմբի ճնշման տակ, որը ղեկավարոմ է Էրդողանի փեսա Բերաթ Ալբարաքը։ Բոդրումում գտնվող Yalıkavak նավին անդրադառնալով էլ՝ ասում է, որ Աղարն «իրենով է արել» ադրբեջանցի միլիարդատեր Մուբարիզ Մանսիմովի ունեցվածքը։ Աղարի ու նավի կապն էլ հաստատվում է 2020 թվականի հոկտեմբերին արված լուսանկարով, որւմ երևում են Ալաաթթին Չաքըջը, Մեհմեթ Աղարը, Էնգին Ալանը, Կորկութ Էքենը, որոնք Սուսուրլուքի գործի հիմնական դերակատարներն են։ Սա 1996 թվականին Թուրքիան ցնցած սկանդալ է՝ կապված պետության ու մաֆիայի սերտ հարաբերությունների հետ։ Մանսիմովն էլ ձերբակալվեց ու հետո ազատ արձակվեց։

Հեղինակը գրում է, որ սա մի քաոսային պատմություն է Սուսուլուքից մինչև ադրբեջանցի օլիգարխներ՝ միլիարդավոր դոլարների կարողությամբ։ Փեկար-Աղար ճակատամարտն էլ տնտեսական քաղաքական ցանցի հանցավոր կողմը։

Լրատվամիջոցը գրում է, որ թուրքական քաղաքականության մեջ փոփոխություններն ակտիվացան 2007 թվականին։ Ամենախոշոր զարգացումներից մեկն էլ Petkim  թուրքական նավթաքիմիական ընկերության վաճառքն էր ադրբեջանական SOCAR-ին՝ 2․04 մլրդ դոլարով։

«Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները միշտ ունեն մութ կողմ։ Օրինակ՝ եթե նայենք Սուսուրլուքի գործի 1998թ․ զեկույցին, այն սկսվում է Օմեր Լյութֆի Թոփալի սպանությամբ և լույս սփռում այսօրվա իրադարձությունների վրա։ Բաքվում հյուրատների կառուցման ֆինանսավորման սղության պատճառով որոշվել է, որ այն կավարտվի, քանի որ հյուրանոց ու խաղատուն էին կառուցվում հիմնական կառույցին կից։ Emperyal-ն իր վրա է վերցրել կառավարումը։ Իլհամ Ալիևն էլ այն ժամանակ իրականացնում էր այդ ծրագիրը։ Ասում են, որ նա Թոփալից 500․000 դոլար է պարտք վերցրել՝ խաղային պարտքերի պատճառով»,- գրում է հեղինակը։

Իլհամ Ալիևը, որը պետական նավթագազային SOCAR ընկերության փոխնախագահն էր 1994-2003թթ-ին, իր հոր հիվանդանալուց հետո ընտրվեց նախագահ։ Pekim-ի վաճառքով էլ Թուրքիայում նոր ալիք սկսվեց՝ ադրբեջանցի միլիարդատերերի ալիքը։ Նրանցից մի քանիսին հոդվածագիրն անդրադառնում է։

Ամենահայտնին Մանսիմովն էր։ Նա 2007 թվականին է դարձել Թուրքիայի քաղաքացի՝ նախագահ Էրդողանի անձնական աջակցությամը։ Նրա ընկերությունները խմբավորված են Palmali Holding-ում, որը տանում է դեպի SOCAR: Մանրամասն ներկայացված են նրա բիզնեսը, ինչպես նաև անօրինական  գործունեությունը, կապը Էրդողանի ընտանիքի անդամների, SOCAR ընկերության ու ղեկավարության հետ։

Մյուս հայտնի օլիգարխներից է Թելման Իսմայիլովը՝ Mardan Palace-ի սեփականատերը, որն Անթալիայում է հիմնադրվել 2009թ․՝ 1․4 մլրդ դոլարով։ Այն համարվում էր աշխարհի ամենաշքեղ հյուրանոցը։ Սակայն բանկը գործը տեղափոխեց դատարան, երբ Իսմայիլովը չկարողացավ պարտքերը վճարել։ 2015թ-ին էլ Halkbank-ը հյուրանոցը գնեց 360 մլն լիրայով։ Հանրային բանկը սկսեց մաքրել սնանկ օլիգարխին։

Հաջորդ օլիգարխը Lukoil-ի սեփականատեր Յուսուֆովիչ Ալեքպերովն է։ Նա թուրքական շուկա է մտել 1998թ-ին, բայց սկսել է հաջողել 2006-ին։ Նա 600-ից ավելի գազալցակայանների սեփականատեր է։ Ալեքպերովը Ալիևների մտերիմ ընկերն է, նրա ընկերությունը համատեղ գործունեություն է ծավալում SOCAR-ի հետ։

Լրատվամիջոցը գրում է, որ միլիարդավոր դոլարների արդյունաբերությունը շրջանակներով տարածվում է այլ բիզնեսների ու ոլորտների վրա։ Խոսքը հսկայական ավազանի մասին է, որտեղ ոչ միայն բիզնեսմեններ են, այլև արտիստներ, մարզիկներ, ինչպես նաև լրագրողներ։ Թուրքիան այդ ավազանի մեջ մտավ 2007 թվականին, հիմա էլ «կոռումպացված ու փտած բիզնեսները, որոնք թաքնված էին կոյուղում, ժանգոտ խողովակներով դուրս են գալիս փողոց»։

«Երկար տարիներ թունավոր գետ է հոսում մեր դիմաց։ Թուրքիայի ներսում այնքան շատ է Ադրբեջանը, որ «Երկու պետություն՝ մեկ ազգ» կարգախոսը հիմա դուրս է եկել մշակութային, գաղափարական ու քաղաքական համերաշխությունից։ Նոր կարգախոսը կարող է լինել «Երկու պետություն՝ մեկ ռեժիմ»-ը, որտեղ նավթային գումարները, անօդաչու թռչող սարքերը, շինարարությունը, խորը հարաբերությունները ավելի են մտերմացնում։ Ինչքան մենք մտերմանում ենք, թվում է՝ այնքան իրար քաշում ենք դեպի նույն  ճակատագիրը»,- գրում է հեղինակը՝ հոդվածը եզրափակելով հարցով․ «Ինչպե՞ս կարելի է միլիարդավոր դոլարների կեղտոտ ավազանը մաքրել ընտրություններով»։

Էմմա Չոբանյան