Դեսպան Աննա Աղաջանյանը հավատարմագրերն է հանձնել Եվրոպական Հանձնաժողովի նախագահին
Քաղաքականություն
12.05.2021 | 15:48ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Աննա Աղաջանյանը մայիսի 11-ին իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. այս մասին հայտնեցին Բելգիայում ՀՀ դեսպանությունից:
Պաշտոնական արարողության շրջանակներում ունեցած կարճատև զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների արդի վիճակի և հեռանկարների վերաբերյալ։