Գազայի հատվածից հայտնել են առնվազն 43 զոհի մասին․ նրանց թվում կանայք և երեխաներ կան

Լուրեր

17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
17.09.2026 | 13:45
Թրամփը սպառնում է ԵՄ-ի հետ առևտրի դադարեցմամբ՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով
Բոլորը

Իսրայելի կողմից Գազայի հատվածի հրթիռակոծության հետևանքով առնվազն 43 մարդ է զոհվել, այդ թվում՝ 13 երեխա։ Մայիսի 10-ից շարունակվող հարվածների հետևանքով ևս 296 մարդ վիրավորվել է։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Պաղեստինի Առողջապահության նախարարությունը։

Աղբյուրի տվյալներով՝ իսրայելական հարվածների թիրախում հիմնականում հայտնվում են ֆերմաներ, բնակելի տներ, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի ղեկավարների տեղակայման վայրերը։

Իսրայելական աղբյուրներն իրենց հերթին հաղորդում են Գազայի հատվածից Իսրայելի տարածքի ուղղությամբ ավելի քան 800 հրթիռի արձակման մասին։
DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թել Ավիվից 20 կմ հեռավորությամբ գտնվող Լոդ քաղաքում տղամարդ և երեխա է զոհվել։ Նախօրեին էլ հայտնի էր դարձել Աշկելոնում երկու իսրայելցու զոհվելու մասին, հաղորդվում է շուրջ 100 վիրավորի մասին։