Էրդողանի կուսակցությանն աջակցությունը նվազում է, քանի որ թուրքերի 27 տոկոսը կիսասոված է․ հետազոտություն

Լուրեր

14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի քաղաքացիների 27 տոկոսը սովի մակարդակում է, ինչը բերել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վարկանիշի անկմանը։ Այս մասին ասել է Metropoll Research ընկերության հիմնադիր Օզեր Սենջարը, գրում է Ահվալ գործակալությունը՝ վկայակոչելով Bianet-ին, որը հրապարակել է Metropoll-ի ապրիլ ամսվա ամենամսյա հանրային հարցման արդյունքները։

Հարցման արդյունքներով պարզվել է, որ թուրքերի 27 տոկոսը չի կարողանում իր հիմնական կարիքները բավարարել։

Սենջարը պատմել է, որ առաջին անգամ են իրենց հարցման արդյունքները համընկնում պետական վիճակագրության հետ, որը հրապարակել է Թուրքական վիճակագրական ինստիտուտը։ Նա նշյալ խմբի թուրքերին բնութագրել է որպես «կիսասոված»։

«Անցյալ տարի 9 կետով իջել է նրանց մակարդակը, որոնք ասում էին, որ կարող են իրենց բոլոր կարիքները բավարարել։ Այլ կերպ ասած՝ նրանց մակարդակը, որոնք կարող են իրենց բոլոր տեսակի կարիքները բավարարել, տարվա ընթացքում ընկել է 33 տոկոսով։ Կարծում եմ՝ սա մեծ թիվ է, շատ նշանակալի դեպք։ Ինչպե՞ս կարող է հասարակությունը մեկ տարվա ընթացքում այդպես աղքատանալ։ Այդպիսի բան կարող է լինել միայն պատերազմի ժամանակ»,- ասել է Սենջարը։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ շատ թուրքերի կյանքը ծանր է կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Սենջարն ասել է, որ անցյալ տարի շատ աշխատատեղեր ու բիզնեսներ են փակվել, իսկ իրավիճակին չի օգնում թուրքական կառավարության կողմից տրված օգնությունը։

«Կառավարության կողմից տրված օգնությունը մարդկանց, որոնք համավարակի հետևանքով վնասներ են կրել, ամենացածրն է աշխարհում»,- նշել է Սենջարը։

Նա նաև ներկայացրել է, որ հարցման տվյալներով՝ իշխող կուսակցության վարկանիշը վատթարանում է քաղաքացիների տնտեսական բարեկեցության նվազման ֆոնին։ Տվյալների համաձայն՝ կուսակցության ընտրողները բաժանված են նրանց, որոնք տեսնում են Թուրքիայում կյանքի իրավիճակի բարելավում, և նրանց, որոնք տեսնում են վատթարացում։

Metropoll-ի տվյալները ցույց են տալիս, որ «Արդարություն ու զարգացում» կուսակցության վարկանիշը վերջին երեք տարիներին ընկել է 8․5 տոկոսով՝ տնտեսության թուլացման հետևանքով։

«Տեսնում ենք, որ կուսակցության ընտրողների թիվը վերջին երեք տարում 42․6 տոկոսից իջել է 34․1 տոկոսի, 8․5 տոկոսի անկում կա»,- ասել է Սենջարը։

Էմմա Չոբանյան