Կազանի ողբերգությունից հետո Պուտինը հանձնարարել է զենքի շրջանառության խստացված կանոններ մշակել

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանի դպրոցում միջադեպից հետո հանձնարարել է անհապաղ զենքի շրջանառության խստացված կանոններ մշակել։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի տարածած հաղորդագրությունից։

Նշվում է, որ ՌԴ նախագահին զեկուցել են Կազանում տիրող իրադրության մասին։

Վլադիմիր Պուտինը «Ռոսգվարդիայի» ղեկավար Վիկտոր Զոլոտովին հանձնարարել է զենքի տեսակների մասին անհապաղ նոր դրույթներ մշակել, որը կարող է լինել քաղաքացիական շրջանառության մեջ՝ հաշվի առնելով հրազենը, որն օգտագործել է Կազանի հրաձիգը։

«Բանն այն է, որ երբեմն որպես որսորդական հրացան գրանցվում են հրազենի տեսակներ, որոնք որոշ երկրներում օգտագործվում են որպես գրոհային զենքեր։ Սա նույնպես պետք է մշակվի «Ռոսգվարդիայի» կողմից»,- լրագրողների հետ զրույցում պարզաբանել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։