Քոչարյանն իր արածների համար պատասխան տալու է. Վահագն Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանը քաղաքականությամբ չի զբաղվել անգամ այն ժամանակ, երբ զբաղեցնում էր երկրի նախագահի պաշտոնը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նախօրեին Ազատության հրապարակում ելույթ ունենալով՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ քաղաքականություն վերադառնալու մտադրություն չի ունեցել, բայց այս իշխանությունն իրեն «պարտադրել» է վերադառնալ:

«Քոչարյանը երբեք չի եղել քաղաքական գործիչ և հիմա էլ քաղաքականությամբ չի զբաղվում: Իր պաշտոնավարման տարիներին նա չի զբաղվել քաղաքականությամբ, այլ, ըստ էության, բռնություն, սպանություն… Նա երբեք ընտրություններ «չի կրել», ոչ մի կապ չունի մեր ժողովրդի, մեր հույզերի, մեր մշակույթի հետ, ինքը օտար մարմին է, որը եկավ-մտավ Հայաստանի կյանքի մեջ ու հիմա էլ ինքը նույնն է, չի փոխվել: Դուք ե՞րբ եք նրանից քաղաքական ելույթ լսել: Քոչարյանը քաղաքական գործիչ չէ, չի եղել ու չի էլ լինելու»,- նշեց Հովակիմյանը:

Դիտարկմանը, որ թալանի ու Մարտի 1 կազմակերպելու մեջ մեղադրվողները հիմա քաղաքական հայտ են ներկայացնում, պատգամավորն արձագանքեց. «Աշխարհի պատմության մեջ շատ հանցագործներ են քաղաքական հայտ ներկայացրել: Մեր օրենսգիրքն էլ դա թույլ է տալիս…

Մենք երազում ենք իրավական պետության մասին… Եթե կարծում ենք, որ իշխանությունը պետք է որոշի՝ ով պետք է ազատության մեջ լինի, ով՝ կալանավորվի, դա մեր երազանքի հետ կապ չունի: Դա ընդամենը էմոցիա է: Այո՛, Քոչարյանն իր արածների համար պատասխան տալու է, դա աներկբա է…»,- նշեց Վահագն Հովակիմյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: