Իսրայելի ոստիկանությունը հայտնել է Տաճարի լեռան վրա իրադրության կարգավորման մասին․ վիրավորների թիվը գերազանցել է 300-ը

Լուրեր

09.06.2026 | 13:35
Միշել Տեր-Զաքարյանը դարձյալ կգլխավորի «Նանտը»
09.06.2026 | 13:26
Իշխան Սաղաթելյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:25
ՔՊ-ն Երևանում առաջատար է. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 13:21
Ուկրաինական ուժերը կրկին հարվածել են Ղրիմ տանող կամրջին
09.06.2026 | 13:17
555 տեղամասերի քվեարկության արդյունքները կվերահաշվարկվեն․ 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցություններից և «Հայաստան» դաշինքից
09.06.2026 | 13:05
Մենք կսկսենք նաև մեքենայի ներսում արձանագրել վարչական իրավախախտումը, այն է՝ հեռախոսը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:54
Սպասում ենք վերահաշվարկի արդյունքներին, որից հետո կհայտարարենք հետագա քայլերի մասին․ Նարեկ Կարապետյան
09.06.2026 | 12:43
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը կարող է կնքվել «երկու կամ երեք օրից»
09.06.2026 | 12:34
Ինչու Արփինե Սարգսյանը չի ներկայացել ԱԺ` բյուջեի կատարողականը ներկայացնելու
09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 12:07
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան պարարտանյութ և անտրացիտ կուղարկվի
09.06.2026 | 12:02
Սպասվում են հորդառատ անձրևներ
09.06.2026 | 11:58
Քննարկվում են վերահաշվարկի դիմումները․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Իսրայելական ոստիկանությունը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում՝ Տաճարի լեռան վրա իրադրության կարգավորման մասին, որտեղ առավոտյան բախումներ են գրանցվել պաղեստինցիների և իսրայելցի ուժայինների միջև, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Իրավիճակը հանդարտ է, այնտեղ ոստիկանական ուժեր կան, որոնք պատրաստ են ցանկացած պահի ձեռնարկել բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու համար»,- գործակալությանն ասել է ոստիկանության ներկայացուցիչը։

Նշվում է, որ առավոտյան «երիտասարդ մահմեդականների կողմից բռնության բռնկում է գրանցվել»։

Կարմիր մահիկի տվյալներով՝ բախումների ընթացքում Իսրայելի ոստիկանության 9 աշխատակից է տուժել, որոնցից մեկը հոսպիտակացվել է։ Կազմակերպությունը հայտնել է նաև Ալ-Աքսա մզկիթի մոտ 305 պաղեստինցու վիրավորվելու մասին, որոնցից 278-ը տեղափոխվել է քաղաքային հիվանդանոցներ, 7-ի վիճակը ծանր է։