ԱՄՆ-ն դիտարկում է Ուզբեկստանում և Տաջիկստանում ռազաբազաների տեղակայման հնարավորությունը. WSJ

Լուրեր

17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ն ու նրա դաշնակից ուժերը մոտ ապագայում կլքեն Աֆղանստանը, այդ պատճառով ԱՄՆ ռազմական ծրագրավորողներն այժմ դիտարկում են իրենց բազաները Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արևելքի երկրներում տեղակայելու հարցը։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը։

Պարբերականի հաղորդմամբ՝ զորքերի դուրսբերման նախապատրաստմանը զուգընթաց՝ ԱՄՆ ռազմական հրամանատարները ցանկանում են, որ զորքերը, հրետանին, անօդաչուները, ռմբակոծիչները, որոնք պաշտպանում էին աֆղանական կառավարությանը, «Թալիբան»-ին հետ պահեն ու վերահսկեն մյուս ծայրահեղականներին։

Ըստ ԱՄՆ կառավարության անդամների ու ռազմական պաշտոնյաների՝ որպես ռազմաբազաների տեղակայման տարբերակներ են դիտարկվում հարևան պետություններն ու Արաբական ծոցի երկրները։

Լրատվամիջոցը գրում է, որ մի շարք ռազմական ու Բայդենի վարչակազմի պաշտոնյաների համաձայն՝ նախընտրելի է, որ Ուզբեկստանն ու Տաջիկստանը, որոնք Աֆղանստանին հարևան երկրներ են, թույլ տան արագ մուտք գործել։ Սակայն ռուսական մեծ ռազմական ներկայությունը տարածաշրջանում, Չինաստանի աճող ներկայությունը, նրանց ու Վաշինգտոնի միջև լարվածությունը բարդացնում են Կենտրոնական Ասիայում բազաների տեղադրումը, ասել են պաշտոնյաները։

Նախորդ շաբաթ էլ Աֆղանստանում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմա Խալիզադը մեկնել է Ուզբեկստան ու Տաջիկստան։ Նրա քննարկումները կենտրոնացել են խաղաղության հաստատման ջանքերի շուրջ։

Հոդվածում նաև ասվում է, որ Կենտրոնական Ասիայի երկրներում բազաների տեղակայման պաշտոնական դիմում չի ներկայացվել։ ԱՄՆ պաշտոնյաների համաձայն՝ Պենտագոնը դրական և բացասական կողմերն է կշռադատում, Սպիտակ տունն ու Պետքարտուղարությունը ևս ներգրավված են այդ որոշման քննարկումներում։ Եվ եթե հարևան երկրները չլինեն հասանելի, ապա ԱՄՆ պաշտոնյաները դիտարկում են Արաբական ծոցի դաշնակիցներին, որոնցից մի քանիսում ամերիկյան ուժեր արդեն կան։

Նշվում է, որ եթե ԱՄՆ-ն կարողանա Կենտրոնական Ասիայում ռազմաբազաներ ունենալ, ապա կվերադառնա Աֆղանական պատերազմի առաջին տարիների պատկերին։ ԱՄՆ-ն երկու բազա ուներ Կենտրոնական Ասիայում՝ Ուզբեկստանում ու Ղրղզստանում, որոնք օգտագործվում էին Աֆղանստանում գործողությունների համար, սակայն 2005 թվականին ԱՄՆ-ն հեռացավ Ուզբեկստանից ու 10 տարի անց էլ Ղրղզստանից՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանն ու Չինաստանը ճնշումներ էին գործադրում ԱՄՆ-ի վրա՝ տարածաշրջանից ուժերը դուրս բերելու համար։

Էմմա Չոբանյան