Վերլուծաբանները քննարկում են Թուրքիայի դերը սիրիական զարգացումներում

Լուրեր

06.01.2025 | 14:53
ԱՄՆ-ի մի շարք նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել ձնաբքի պատճառով
06.01.2025 | 14:39
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Հոբարթի մրցաշարում
06.01.2025 | 14:20
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն շարունակում են ուժեղացված ծառայություն իրականացնել
06.01.2025 | 14:06
Իրանի հարավում երկրաշարժ է գրանցվել
06.01.2025 | 13:44
Թրյուդոն կարող է հեռանալ Կանադայի Լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնից. Globe and Mail
06.01.2025 | 13:33
Մտքերս Լեռնային Ղարաբաղից եկած փախստականների հետ են, որոնք այս տարի ևս նշում են այս տոնը իրենց տներից հեռու․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
06.01.2025 | 13:11
Ադրբեջանի ԶՈՒ-ն ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ
06.01.2025 | 13:00
Մոսկվան ընդլայնում է համագործակցությունը Փհենյանի հետ. Բլինքեն
06.01.2025 | 12:42
Արագածոտնի մարզում հիմնանորոգվել է Թաթուլ-Կանչ-Հակո ճանապարհը
06.01.2025 | 12:21
Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
06.01.2025 | 12:02
ՌԴ զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Կուրախովո քաղաքը
06.01.2025 | 11:33
Ադամյանը փոխել է ակումբային գրանցումը, Տոտենհեմի նոր դարպասապահը, Գաբիգոլը նոր ակումբ ունի․ Տրանսֆերային անցուդարձ
06.01.2025 | 11:15
Արտարժույթների փոխարժեքները՝ հունվարի 6-ի դրությամբ
06.01.2025 | 10:56
Ձյան առատ տեղումներ 4 մարզերում. արգելափակումից դուրս է բերվել 8 ավտոմեքենա
06.01.2025 | 10:37
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բոլորը

Թուրքիայի ներգրավվածությունը սիրիական զարգացումներում ակնհայտ է: «Ամերիկայի ձայնը» վերլուծաբանների հետ քննարկել է Թուրքիայի դերակատարությունը ալ-Ասադի ռեժիմի տապալման գործում և հետասադյան Սիրիայի հետ Անկարայի հարաբերությունների հեռանկարը։

Դամասկոսում իսլամիստների առաջնորդած ընդդիմադիր ուժերի իշխանության հաստատումից ընդամենը մեկ շաբաթ անց Սիրիայի մայրաքաղաքում՝ վերաբացված թուրքական դեսպանատանը, կրկին վեր խոյացավ Թուրքիայի պետական դրոշը։

Գաղտնիք չէ, որ այսօրվա Սիրիայում տարբեր կրոնական և էթնիկական խմբեր յուրովի են ընկալում Թուրքիայի դերն ու նշանակությունը՝ «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հետ զրույցում ասում է Free Syria նախաձեռնության հիմնադիր, Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտի սիրիական ծրագրի վերլուծաբան Ռաֆիֆ Ժոուժաթին:

Նրա ներկայացմամբ՝ այսօր Դամասկոսից Թուրքիայի վերաբերյալ հնչող գնահատականներն ինչպես դրական են, այնպես էլ մտահոգիչ:

«Շատերն անհավանական երախտապարտ են Թուրքիային։ Այն ընդունեց միլիոնավոր [սիրիացի] փախստականների, աջակցեց սիրիական ընդդիմությանը։ Իհարկե, շնորհակալ ենք դրա համար: Բայց նաև Թուրքիան ավելի ուշ որոշ խնդիրներ ունեցավ սիրիացի փախստականների հետ։ Վատ վերաբերմունքի դեպքեր եղան։ Հարցեր են բարձրացվում Թուրքիայի ռազմական ներգրավվածության վերաբերյալ։ Այսպիսով, ինչպես տեսնում եք, կան տարբեր կարծիքներ»,- ասում է Ժոոուժաթին:

Սիրիայի հարցում մեր զրուցակիցն առանձնացնում է երկու առաջնահերթություն Անկարայի համար՝ սիրիացի փախստականներն ու քրդերը:

«Թուրքիան, ակնհայտորեն, մեծ դեր է ունեցել միլիոնավոր սիրիացի փախստականներին ընդունելու գործում: Այժմ, նրանք սկսում են վերադառնալ, ․․․ եթե ունենան կացարան այնտեղ: Կարծում եմ, որ Թուրքիայի առաջնահերթություններն այժմ փախստականներին տուն վերադարձնելն է կանոնավոր կերպով: Նաև կարծում եմ, որ նրանք ցանկանում են համոզվել, որ մեր [ծագումով] քուրդ սիրիացիները բացառապես Սիրիայի մաս են կազմում»,- ասում է նա:

Ժոոուժաթին լավատես է թուրք-սիրիական հարաբերությունների ապագայի հարցում՝ վստահ լինելով, որ այսօր Անկարան և Դամասկոսն ունեն լավ հնարավորություն՝ երկկողմ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար: Վերլուծաբանը մատնանշում է Թուրքիայի դերը Սիրիայի նոր իշխանություններին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու հարցում՝ ընդգծելով, թե ներկայիս Սիրիային անհրաժեշտ է Թուրքիայի աջակցությունը:

«Մեզ պետք է էլեկտրաէներգիա և մաքուր ջուր: Պետք է վերանորոգենք մեր ճանապարհները, համոզվենք, որ տրանսպորտը հասանելի է, որ մարդիկ սնունդ ունեն, քանի որ մեզ մոտ աղքատության շեմից ներքև է բնակչության 80%-ը: Շատ առաջնահերթություններ կան, որոնց պետք է անդրադառնալ մոտ ժամանակներս»,- ասում է նա:

Իր հերթին, Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան, Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Գարո Փայլյանի կարծիքով՝ Թուրքիան որպես գործիք է օգտագործում փախստականներին Արևմուտքի հետ հարաբերություններում:

«Էրդողանն օգտագործում է փախստականներին Արևմուտքին լռեցնելու համար՝ նրանց ասելով, թե մի խառնվեք իմ ներքին հարաբերություններին, իսկ ես փախստականներին կպահեմ Թուրքիայում՝ ստեղծելով բուֆերային գոտի Արևմուտքի համար։ Տեսեք, թե որտեղ է մեզ հասցրել այս քաղաքականությունը: Թուրքիայում ժողովրդավարությունը վերջին տասը տարում հետընթաց է ապրել»,- նշում է Փայլյանը:

Թուրքիան գրեթե 15 տարի փորձում էր տապալել ալ-Ասադի իշխանությունը, և այնտեղ քաոս էր ստեղծում սիրիական ընդդիմության միջոցով, ասում է Փայլյանը: Նրա կարծիքով՝ Էրդողանի հիմնական նպատակն է Սիրիան դարձնել Թուրքիային կցորդ-երկիր։

«Այժմ Էրդողանն իրեն նվաճող է զգում։ Ցանկանում է Սիրիան դարձնել Թուրքիայի կցորդ, որի մասին բազմիցս խոսել է։ Եվ արևմտյան տերությունները համաձայն են դրա հետ»,- նշում է Գարո Փայլյանը:

Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ մեր զրուցակիցն ընդգծեց, թե այստեղ ևս անհանգիստ է, քանի որ Բաքուն շարունակում է առաջ տանել իր ռազմատենչ օրակարգը:

«Ալիևը դեռ իրեն հաղթող է զգում: Նա դեռ ունի պատերազմ [վարելու] օրակարգ, և չի ձգտում ստորագրել խաղաղության պայմանագիր [Հայաստանի հետ]»,- ասում է Փայլյանը:

Նրա պնդմամբ՝ արևմտյան տերությունները պետք է ավելի ակտիվ ներգրավվածություն ունենան գործընթացներում՝ տարածաշրջանում ազգայինի փոքրամասնությունների կամ փոքր պետությունների նկատմամբ հետագա բռնությունները կանխելու համար:

Փայլյանի գնահատմամբ՝ հայերը, ընդհանրապես՝ քրիստոնյաները, քրդերը և պաղեստինցիները շարունակում են մնալ խոցելի վիճակում և կարող են նոր բռնաճնշումների զոհ դառնալ:

«Կարծում եմ, որ Արևմուտքը ոչ միայն պետք է աշխատանք տանի այս կառավարությունների հետ, այլև, իսկապես, որոշակի ճնշում գործադրի ավտոկրատների նկատմամբ՝ ժողովրդի իրավունքները հարգելու համար»,- ասում է նա:

Փայլյանը կոչ արեց ԱՄՆ-ին և ԵՄ-ը ուշադրություն դարձնել Թուրքիայում ժողովրդավարության զարգացմանը, որն, ըստ վերլուծաբանի, նախորդ տարիներին հետընթաց է ապրել:

Ըստ վերլուծաբանի՝ արևմտյան տերությունները կարող են պահանջել Էրդողանից բարելավել ժողովրդավարության հետ կապված իրավիճակը՝ Թուրքիայի որոշ պահանջներ բավարարելու դիմաց:

Թուրքիայի ժողովրդավարացումը շահավետ է ոչ միայն Թուրքիայի ու Հայատանի համար, քանի որ լինելով մեծ երկիր` այն կարող է ծառայել որպես օրինակ տարածաշրջանի բոլոր պետություններին, ընդգծում է Գարո Փայլյանը: