Մայք Ջոնսոնը վերընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ

Լուրեր

09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ 119-րդ Կոնգրեսի աշխատանքների առաջին օրը ստորին պալատի օրենսդիրները քվեարկությամբ ընտրեցին Մայք Ջոնսոնին ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ․ գրում է VOA-ն։

Փաստորեն, հանրապետական գործիչը պահպանեց այդ պաշտոնը, որը նա զբաղեցնում է 2023 թվականի հոկտեմբերից։

Թեև օրվա սկզբին կասկածներ էին հնչում, թե արդյոք Ներկայացուցիչների տանը մեծամասնություն կազմող հանրապետականները կողմ կքվեարկեն Ջոնսոնի թեկնածությանը, իսկ նախորդ օրերին որոշ հանրապետական օրենսդիրներ բարձրաձայնել էին իրենց բացասական մոտեցումը նրա վերընտրության առնչությամբ, սակայն, ի վերջո, Լուիզիանա նահանգը ներկայացնող 52-ամյա Մայք Ջոնսոնի օգտին քվեարկեցին Ներկայացուցիչների տան 220 հանրապետաններից 218-ը։

Այսինքն, նա կարողացավ ստանալ Կոնգրեսի ստորին պալատի մեծամասնության ձայները և վերընտրվեց խոսնակի պաշտոնում։

ԱՄՆ Ներկայացուցիչների տունն ունի 435 պատգամավոր։ Այս Ներկայացուցիչների տանը դեմոկրատներն ունեն 215 ձայն։

Ջոնսոնին, սակայն, դյուրին օրեր չեն սպասվում, քանի որ Կոնգրեսի ներկայիս ստորին պալատում հանրապետականների մեծամասնությունն ամենից փոքրն է նախորդ հարյուր տարվա հետ համեմատ։ Օրինակ, բավական է, որ հանրապետական ընդամենը երեք պատգամավոր անցնի դեմոկրատների կողմը կամ դեմ քվեարկի կուսակիցների առաջարկներին, և Թրամփին սատարող Հանրապետական կուսակցությունը կկորցնի մեծամասնոսւթյունը Ներկայացուցիչների տանը։