Դատավորի դեր մի վերցրեք. Դումանյանը՝ Մենուա Սողոմոնյանի քաղաքական միջամտության մասին հարցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
Բոլորը

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը Երևանի պետական համալսարանում հանդիպել է ԵՊՀ գիտական խորհրդի անդամների հետ՝ քննարկելու համալսարանում առկա խնդիրը, այն է՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրելը:

ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը հարց հնչեցրեց կառավարության և ԿԳՄՍՆ կողմից հոգաբարձուների խորհրդի անդամների հրաժարականի վերաբերյալ, մասնավորապես նշելով՝ «Ձեր կողմից նրանց դիմում գրելու և հոգաբարձուների խորհրդի անդամության լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առաջարկ, հորդոր, դիմում եղե՞լ է, թե՞ ոչ, ինչո՞ւ այդ 11 անդամների դիմումները նույնաբովանդակ էին, ինչո՞ւ Փաշինյանին հասեցագրված դիմումները  հոգաբարձուների խորհրդի մյուս անդամներին ծանուցվել են ձեր խորհրդականի կողմից»։

Դումանյանն արձագանքեց. «Հասկանում եմ ձեր հետաքրքրասիրությունը, գաղափարը ո՞ր պահին ծնվեց, ո՞ւմ մոտ ծնվեց։ Համարեք, որ, այո, գաղափարն իմն է եղել, որ ինչպես կարելի է նոր խորհուրդ ձևավորել։

«Դա քաղաքական միջամտություն է, պարոն Դումանյան»,- ասաց Սողոմոնյանը։

«Դատավորի դեր մի վերցրեք։ Ասում եմ՝ համարեք։ Ես միշտ ունեմ կարծիքի իրավունք։ Որևէ մեկի վրա ճնշում չի եղել։ Շատ զարմանալի է,  որ նույն օրը նույն ժամին 11 հոգի գրում է դիմում։ Բարդ է հասկանա՞լ, որ քննարկում է  եղել։ Այո, քննարկում է  եղել, ինչ կա զարմանալի։ Ցանկացած որոշում քննարկվում է  ցանկացած կազմակերպությունում»,- ասաց Դումանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: