Լավրովն այսօր Բաքու կմեկնի․ սպասվում է հանդիպում Իլհամ Ալիևի հետ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 10-11-ն Բաքու նախանշված այցի ընթացքում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մայիսի 10-11-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով  կմեկնի Բաքու, որի շրջանակում նախատեսված է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և բանակցություններ՝ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «ռուսական կողմը վճռական է՝ շարունակելու բաց ու փոխադարձ հարգալից երկխոսությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման բոլոր ոլորտների շուրջ՝ քաղաքականություն, տնտեսություն, մշակութային, հումանիտար»։

«Հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի ու 2021թ․ հունվարի 11-ի հայտարարությունների իրագործմանը։ Նախատեսվում է դիտարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ԼՂ հակամարտության կարգավորման հումանիտար ասպեկտները, հետկոնֆլիկտային վերակառուցման ու խաղաղ կյանքի կարգավորման հարցեր»,- նշել են ԱԳՆ-ում։

Հաղորդագրության համաձայն՝ հիմնական խնդիրներից մեկը տարածաշրջանում բոլոր տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակումն է։

«Ռուսաստանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաև կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններում՝ ԱՊՀ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Չմիավորման շարժման, Եվրոպայի խորհրդի, Սևծովյան տնտեսական համագործակցության հարթակներում համագործակցության կոորդինացման հարցերը»,- ասվում է ԱԳՆ հայտարարությունում։

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով Հայաստանում էր։

Էմմա Չոբանյան