ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Այսօրվա իշխանությունը մեզ գերի գցեց իմպերիայի և Կրեմլի ձեռքը․ Հրանտ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Մենք այդպես էլ չունեցանք մշակութային կառավարություն։ Եթե բանակի, կառավարության, պետության գործողությունները մշակված լինեին, պատերազմում չէինք պարտվի։ Բոլորս անմշակ ենք, գնացինք օտարի կոռուպցիոն պատրաստի մշակույթը ներմուծելու ճանապարհով։ Երեսուն տարի կորցրեցինք, բայց կառավարման մշակույթ ձեռք չբերեցինք»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը։

Նրա խոսքով՝ մեր իշխանությունները, բացի սովետական քաղաքականությունից, ուրիշ բան չեն տեսել և չեն ցանկացել աշխարհի այլ պետություններից երկիրը ոտքի հանելու օրինակներ վերցնել։

«Չի կարելի 21-րդ դարում ապրել այս աստիճանի ենթակա երկրում։ Այսօր շանորդիներն այնպես են գովերգում օտարին, որ հասկանում ես՝ լրտեսը կարող է իրեն այդպես պահել։ Երեսուն տարվա ընթացքում մենք չկարողացանք այնպես անել, որ մեզ հարգեն որպես փոքր պետություն, բայց մեծ ժողովուրդ։ մենք դա կարող էինք անել՝ հիմնվելով մեր մշակույթի վրա, բայց գնացինք ողորմություն խնդրելու ճանապարհով։ Որոշները գնացին ՄԱԿ-ում ռուսերեն խոսեցին, Արցախում ռուսերենը դարձավ երկրորդ պաշտոնական լեզու․․․»,- նշում է նա։

Ըստ կինոռեժիսորի՝ հիմա Հայաստանն իրեն վերագտնելու մեծ շանսեր ունի․ «Հայն իր մեջ կրիչ ունի, որին չի ուզում տեր կանգնել։ Մենք պետք է կաղապարված մտքից ազատվենք։ Այսօրվա իշխանությունը հեղափոխությունից հետո պետք է Հայաստանի սուվերենության համար կռիվ տար, այնինչ մեզ գերի գցեց իմպերիայի և Կրեմլի ձեռքը։ Հայը մասնակցեց ռուս-թուրքական «բաշիքյարթմային»՝ սա էր սարսափելին, իսկ ազնիվ զինվորը գնաց մեր երկիրը պաշտպանելու։ Ամեն դեպքում, մեր ապագան լուսավոր եմ տեսնում, եթե համախմբվենք հայկականության շուրջ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան