Ադրբեջանի պահանջը՝ ռուս խաղաղապահներին դուրս գալ ԼՂ-ից, առճակատման կհանգեցնի ՌԴ-ի հետ. Պուտինն ակնարկեց՝ ինչ կլինի Օսեթիայի օրինակով․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 12:42
Կապանում նշանակվել է համայնքի ավագանու ընտրություն․ հայտնի է օրը
11.09.2026 | 12:34
Պուտինը Հնդկաստանում է․ մեկնարկում է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը
11.09.2026 | 12:26
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
11.09.2026 | 12:23
Մի երկրում որ Լիսկան լինի դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանը՝ դասագրքի հեղինակ, բա ի՞նչ եք ուզում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 12:14
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
11.09.2026 | 12:04
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.09.2026 | 12:02
Կանադան և Ուկրաինան հարյուրամյա գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել․ Օտտավան Կիևին 254 մլն դոլար կհատկացնի ՀՕՊ-ի ամրապնդման համար
11.09.2026 | 12:01
Սուրեն Պապիկյանը դիրքեր է այցելել // Ջերմաստիճանը մինչև 8 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.09.2026 | 11:54
ՀՀ քննչական կոմիտեի և ՉԺՀ հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
11.09.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմի համար
11.09.2026 | 11:33
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ
11.09.2026 | 11:30
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.09.2026 | 11:26
Կենցաղային վեճի ժամանակ 44-ամյա տղամարդ է վիրավորվել․ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է
11.09.2026 | 11:19
Աննա Վարդապետյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազ Ջոն Փեթրիի հետ
11.09.2026 | 11:10
Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հետ

-Պարո՛ն Եղոյան, վարչապետն օրերս ԱԺ-ում հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը պատրաստ էր Ադրբեջանին հանձնել 7 շրջանները, բայց Ալիևն ավելին էր պահանջում։ Սերժ Սարգսյանն ավելին էր տալիս Ադրբեջանին, Ղարաբաղի կեսն էլ էր տալիս Ադրբեջանին, բայց Ադրբեջանն էլի ասում էր՝ ո՛չ։ Ի՞նչ ապացույցներ և հիմքեր կան այս պնդման տակ։

-Հասկանում ենք ինչի մասին է խոսքը՝ փախստականների մասին է։ «Կեսը տալ» չի նշանակում՝ Ղարաբաղը երկու կես ես անում ու տալիս ես։ Հարցն այն է՝ եթե 88 թվականի համամասնությամբ ադրբեջանցիները վերադառնում էին ԼՂԻՄ-ի տարածք՝ ենթադրյալ ապագա հանրաքվեին մասնակցելու նպատակով, հասկանում ենք՝ համամասնությունը լինում էր 40 հազար ադրբեջանցի, 140 հազար հայ, հասկանալի է՝ էդտեղից ինչ էր հետևում։ Հետևում էր, որ կամաց-կամաց, հաշվի առնելով դեմոգրաֆիան, մեկ-երկու սերունդ հետո կատարվելու էր այն, ինչը ժամանակի ընթացքում կատարվել է Նախիջևանում։

-Բայց պահպանվելու էր Լեռնային Ղարաբաղի ամբողջականությունը՝ ինչ կարգավիճակ էլ որ ունենար, և գերակշիռ մասը հայեր էին ապրելու։ Այսինքն՝ դա «տալ» չէ։

-Այո, էդ պահին, երբ «140-40» համամասնությամբ է, այո, իսկ ի՞նչ կլինի մեկ, երկու, երեք սերունդ հետո։ Նախիջևանի օրինակով դա դժվար չի հասկանալ կամ էսօրվա Ադրբեջանի օրինակով, որտեղ 30 տարի առաջ ապրում էր 7 միլիոն մարդ, հիմա՝ 10 միլիոն, իսկ Հայաստանում թվերը գիտեք։ Այսինքն՝ դեմոգրաֆիայի բերումով դա շատ մեծ սպառնալիք է։ Երկրորդը՝ արդեն կարգավիճակի մասին, որ դուք -խոսեցիք, հենց Սերժ Սարգսյանն է ասում, որ կարգավիճակն էր ամբողջ պրոբլեմը և ինքը պատրաստ էր 5 տարածքը զիջել միջանկյալ կարգավիճակի դիմաց, 2-ը՝ ԵԱՀԿ-ի մոնիթորինգի տակ, բայց դրան Ադրբեջանը չի համաձայնվել։

-Եթե նույնիսկ փախստականները վերադառնային այնտեղ, ուր բնակվել էին, միևնույնն է՝ այդ տարածքը համարվելու էր Արցախի սուվերեն տարածքը։

-Խոսքերի, բառերի մակարդակով շատ բան կարող ենք ասել, բայց գոյություն ունի իրական իրավիճակ։ Հիմա եթե Հայաստանի բնակչության մեծ մասը չլինեն հայեր, այդ դեպքում՝ Հայաստանն ի՞նչ պետություն է դառնում։

-Այդ տրամաբանությամբ՝ ԱՄՆ-ի բնակչության մեծ մասն ովքե՞ր են։

-Միացյալ Նահանգները բազմազգ պետություն է և ԱՄՆ-ի ազգային ինքնությունը կառուցված է ոչ թե էթնիկ ինքնագիտակցության վրա, այլ՝ պետական ինքնագիտակցության։ Այստեղ համեմատելի չի։ ԱՄՆ-ն ի սկզբանե կառուցվել է որպես բազմազգ պետություն և ազգերը ներկայացված են համամասնորեն։ Այնպես չի, որ կա մի խումբ, որը բացարձակ դոմինանտ է, ԱՄՆ-ն լրիվ այլ սկզբունքներով կառուցված պետություն է, ոչ թե ազգային ինքնորոշմամբ անկախացած։ Դուք ասում էիք կարգավիճակ, կարգավիճակ, կարգավիճակ, ինչը չէր լինելու, եթե մենք սպասեինք, հույսներս դնեինք, մեր հաշվարկը լիներ, որ Ադրբեջանը պետք է դրան մեկ օր համաձայնվի։ Եթե համաձայնվեր, 2011 թվականին Կազանում կհամաձայնվեր։ Ինքը նույնիսկ 7 շրջանների դիմաց պատրաստ չէր կարգավիճակի։ 2015 թվականից հետո իրավիճակն էլ ավելի վատթարացավ, որովհետև համանախագահողներն էլ հակվեցին այն գաղափարին, որ միգուցե պետք չի էսքան պնդել, որ հարցը լուծենք «Տարածքներ կարգավիճակի դիմաց» սկզբունքով, եկեք հարցը լուծենք «Տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքով։

-Գալով այսօրվա դրությանը չե՞ք կարծում՝ Ադրբեջանի այսօրվա ռազմավարությունն է հինգ, տասը կամ տասնհինգ տարուց ռուս խաղաղապահների առաջ պահանջ դնել՝ հեռանալ Արցախից, և Հայաստանն այդ պարագայում ի՞նչ է անելու, պատերա՞զմ է սկսվելու, թե՞ Ադրբեջանն առանց դիմադրության օկուպացնելու է Ացախի մնացած հատվածը։ Հնգամյա ժամկետը, կարծես թե գործընթացի տակ դրված ռումբ լինի՝ 5 տարին մեկ պայթելու հավանականությամբ։

-Ես չեմ կարծում, որ ադրբեջանցիները նման առճակատման կգնան։ Իսկ առճակատում ասելով՝ ես նկատի ունեմ պահանջել, որ ռուս խաղաղապահները դուրս գան։ Դա ակնհայտորեն առճակատում կլինի ՌԴ-ի հետ և ՌԴ-ի նախագահը կարծեմ իր նոյեմբերյան հարցազրույցներից մեկում ակնարկեց, թե ինչ կլինի էդ դեպքում։ Հիշո՞ւմ եք՝ ինքը բերեց Օսեթիայի օրինակը, ասեց՝ «Երբ վրացիները կրակեցին մեր խաղաղապահների ուղղությամբ և այլն, մեզ ոչինչ չէր մնում, քան՝ ճանաչել անկախությունը»։ Եվ սա հասկանալով՝ չեմ կարծում, որ Ադրբեջանը կգնա նման քայլի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան