Թուրքիայի ՊՆ-ն առաջին անգամ «ցեղասպանություն» բառն է կիրառել՝ արձագանքելով Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը, երկրի պետական գերատեսչություններից, թերևս, առաջինը օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը՝ սովորաբար գործածվող «1915թ․ իրադարձություններ» փոխարեն։

«Մենք մերժում ու չենք ճանաչում Լատվիայի խորհրդարանի որոշումը ցեղասպանության մասին»,- ասվում է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության թվիթերյան գրառման մեջ։

Նշենք, որ որոշ ժամանակ անց անգլերենով գրառումը հեռացվել է, այս պահին միայն հայտարարության թուրքերեն տարբերակն է առկա էջում։ Ի դեպ, Թուրքիայի ՊՆ-ն վերջին շրջանում երկրի ԱԳՆ-ի հետ գրեթե համահավասար Հայոց ցեղասպանությանն առչվող հարցերում մեծ ակտիվություն է դրսևորում, նախարարն էլ մշտապես տարբեր հայտարարություններով է հանդես գալիս։

Հետաքրքիր է նաև այն, որ նախօրեն Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը տեսահանդիպում է անցկացրել Լատվիայի պաշտպանության նախարար, փոխվարչապետ Արթիս Փաբրիկիսի հետ։

Հիշեցնենք՝ Լատվիայի խորհրդարանը երեկ 58 «կողմ» ձայնով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց, որն անմիջապես դատապարտեց Թուրքիայի ԱԳՆ-ն։

«1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու՝ Լատվիայի խորհրդարանի կողմից այսօր ընդունած որոշումը փորձ է՝ վերաշարադրելու պատմությունը քաղաքական նկատառումներով։ Մերժում ու խստորեն դատապարտում ենք այդ ձախողված ու անօրինական որոշումը։ Խորհրդարանները պատմություն գրելու և մեղադրանքներ առաջադրելու հարթակ չեն»,- ասվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան