Երևանում 30-ամյա ծննդկան է մահացել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի հիվանդանոցներից մեկում մայիսի 6-ին 30-ամյա ծննդկան է մահացել։ Տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ առողջապահության նախարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

«Հղիի մոտ պրեէկլեմպսիա է եղել, 36 շաբաթական հղիություն է եղել՝ երկրորդ երեխան։ Ծննդաբերության ընթացքում առաջացել են խնդիրներ, բժիշկներն ամեն ինչ արել են՝ կնոջ կյանքը փրկելու համար, նույնիսկ կեսարյան հատում են արել։ Ցավոք՝ չի հաջողվել կյանքը փրկել։ Երեխան լավ է»,- նշեց Առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

Պրեէկլամպսիան բնութագրվում է զարկերակային գերճնշումով, հաճախ մեզում առկա սպիտակուցի զգալի քանակությամբ։ Սովորաբար այն ախտորոշվում է հղիության 20-րդ շաբաթվանից հետո։ Հիվանդության ծանր ձևերի ժամանակ կարող է առաջանալ արյան կարմիր բջիջների քայքայում, թրոմբոցիտների քանակի նվազում, լյարդի ֆունկցիայի ընկճում, երիկամների դիսֆունկցիա և այլն։ Պրեէկլամպսիան վտանգավոր բարդություն է, որը կարող է հանգեցնել թե՛ մոր, թե՛ պտղի մահվան: