Շիրակի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը բավական ակտիվ է ընթանում

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Շիրակի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը մեկնարկել է ապրիլի 15-ից։ Factor.am-ի հետ զրույցում Շիրակի մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը տեղեկացրեց, որ հանրապետության մյուս մարզերի համեմատ՝ Շիրակում գործընթացը բավական ակտիվ է։

«Իհարկե՝ նաև մասնագետներն են աշխատում, մենք խորհրդակցություն ենք անցկացրել իմունականխարգելման պատասխանատուների ու տնօրենների հետ։ Դրանից հետո բավական ակտիվացել է պատվաստման գործընթացը»,- ասաց Լեյլի Ասլանյանը։

Նա նշեց, որ հանրային վայրերում ևս նախատեսում են իրազեկման աշխատանքներ իրականացնել։

«Նախատեսվում է, որ հանրային վայրում շարժական խումբ կլինի, կփորձենք նաև քաղաքացիներին իրազեկել, իրազեկող նյութեր տարածել, ինչպես նաև, եթե ցանկություն ունեցողներ լինեն, կպատվաստենք»,- ասաց Լեյլի Ասլանյանը։

Երեկվա ամփոփ տվյալներով՝ մարզում արդեն 557 մարդ է պատվաստվել։

Շիրակի մարզը 1․500 դեղաչափ «AstraZeneca» և 342 դեղաչափ «Sputnik V» պատվաստանյութ է ստացել։ Չինական պատվաստանյութ մարզը դեռևս չի ստացել։

Մարզպետարանի պատասխանատուի հավաստմամբ՝ համավարակային իրավիճակը մարզում կառավարելի է, վերջին օրերին նկատվում է վարակման դեպքերի ցուցանիշի անկում։

Ընդհանուր առմամբ, մարզում բուժվում է կորոնավիրուսով 129 հիվանդ, որից 58-ը՝ «Գյումրի» բժշկական կենտրոնում, 71-ը՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում։

Էմմա Չոբանյան