Օնիկ Գասպարյանն իր ոլորտում հաջողություններ չունենալով՝ այլ բաներով է զբաղվել․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան չի կարող մի զեկույցում երկու իրարամերժ մտքեր արտահայտել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Անտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա պնդեց, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում:

ԱԽ քարտուղարի խոսքով՝ Օնիկ Գասպարյանն իր զեկույցում նշել է, որ Ջաբրայիլի ուղղությամբ հաջողություններ ենք ունեցել ու թշնամին որևէ առաջընթաց չի ունեցել: «Եթե ասել է որևէ առաջընթաց, ԱԽ անդամները կարող են հասկանալ, որ դիրք չենք զիջել ու այս կոնտեքստում ու դրանից առաջ, երբ որ օգոստոսին ասվել է, որ թշնամուն ջախջախելու ենք, ապա տրամաբանությունը հուշում է, որ զեկույցը ամբողջությամբ այդ տրամաբանության մեջ է, այդ իսկ պատճառով մենք համոզված ենք, որ ամբողջովին պարզաբանված է այս թեման», – ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 30-ին լրիվ այլ բան է զեկուցել:

«Օնիկ Գասպարյանը նշում էր, որ շտաբի պետ նշանակվելուց հետո Անվտանգության խորհրդին ներկայացրել է զեկույց տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ու առաջարկել դիվանագիտական քաղաքական քայլեր ձեռնարկել, բայց հունիսի 19-ի ԱԽ նիստում Օնիկ Գասպարյանը զեկույց չի ունեցել: Օնիկ Գասպարյանը տարածաշրջանի վերաբերյալ առաջին զեկույցը ունեցել է օգոստոսի 21-ի ԱԽ նիստում, և իր մոտ 10 էջանոց զեկույցում դիվանագիտութուն բառ չկա:

Արմեն Գրիգորյանը նաև նշեց, որ Օնիկ Գասպարյանը պատերազմից հետո կարևոր ներքաղաքական գործընթացների մեջ է ներգրավված եղել ու որևիցե անգամ պարզաբանումներ չի տվել:

«Օնիկ Գասպարյանն իր պատասխանատվության ոլորտում նորմալ հաջողություններ չունենալով՝ սկսել է այլ հարցերով զբաղվել», – ընդգծեց Արմեն Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: