Պատվաստված անձինք Հայաստան մուտք գործելիս ՊՇՌ թեստ չեն հանձնի. Անահիտ Ավանեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Կառավարության նիստում  քննարկվում է Կարանտինի մասին որոշման մեջ փոփոխությունների նախագիծը:

«Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նոր միջոցների ներդրումը հնարավորություն է ընձեռել վերանայել սահմանափակումների շրջանակը: Ճկուն կերպով փորձում ենք ներդնել պատվաստումային գործընթացը՝ դրան զուգընթաց նաև հետևելով այլ երկրներում տեղի ունեցող արագ փոփոխություններին՝ թեթևացնել կարանտինի մասին որոշման կետերը: Նախագծով այն քաղաքացիները, որոնք կունենան պատշաճ պատվաստման հավաստագիրը՝ «կանաչ» անձնագիրը, այսինքն՝ երկու դեղաչափ ստացած կլինեն, այսուհետև մեր երկիր գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստի հանձնման կարիք չեն ունենա: ՊՇՌ թեստի բացասական արդյունքը և պատվաստման կանաչ անձնագիրը հավասարապես կգործեն որպես սահմանի հատման պահանջ»,- ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ պետք է ուշադիր լինել, թե ՀՀ-ից մեկնելու դեպքում տվյալ երկիրը ինչ պահանջ է ներկայացնում:

Նախագծով նախատեսված փոփոխությունների համաձայն՝ հանվել է մինչև մեկ տարեկան երեխաներին երկրի մուտք գործելուց ՊՇՌ թեստավորման պահանջը:

«Որոշել ենք նաև հստակեցնել ՊՇՌ արդյունք չունեցող և հրաժարվող քաղաքացիների մեկուսացման և հոսպիտալացման կարգերը, քանի որ մեր օրենքը հնարավորություն է տալիս երկու ռեժիմ կիրառել: Եթե անձը ունի որոշակի սիմպտոմներ, ապա նա ենթակա է հոսպիտալացման, բայց եթե չունի որևէ սիմպտոմ, այլ ուղղակի հրաժարվում է ՊՇՌ թեստ հանձնել և չունի պատվաստված լինելու մասին հավաստագիր, ապա նրա նկատմամբ կիրառվում է մեկուսացման ռեժիմը»,- նշեց Ավանեսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: