80,000 ՌԴ զորքերը մնում են Ուկրաինայի հետ սահմանին, մինչ ՆԱՏՕ-ն զորավարժություններ է անցկացնում Եվրոպայում․ NYT

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Կիև չորեքշաբթի ուշ երեկոյան ՝ աջակցություն հայտնելու Ուկրաինային Ռուսաստանի հետ առճակատման հարցում: Միևնույն ժամանակ, New York Times-ի աղբյուրները Պենտագոնում և Wall Street Journal-ինը՝ ՆԱՏՕ-ում, հայտնում են, որ ռուսական զորքերի մեծ մասը, որոնք ապրիլի 22-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամայել էր դուրս բերել, մնում է Ուկրաինայի հետ սահմանի մոտերքում:

NYT- ի աղբյուրների գնահատականի համաձայն՝ ռուս-ուկրաինական սահմանին մնացած ուժերի թիվը մոտ 80,000-ի հասնում։ Բացի այդ, այնտեղ տեղակայված զինտեխնիկայի մի զգալի մասը մնում է սահմանի մոտ:

Զորքերի տեղափոխումը իրենց մշտական տեղակայման վայրեր պետք է ավարտվեր մինչև մայիսի 1-ը. Wall Street Journal- ը գրում է, որ մեկնաբանություն է խնդրել Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից, սակայն պատասխան չի ստացել:

New York Times-ի զրուցակցի խոսքով՝ վարչակազմում Ուրկարինայի հետ սահմանին ռուսական ռազմական ներկայությունն ընկալում են որպես ազդանշան Վլադիմիր Պուտինից այն մասին, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի շարունակվող զորավարժությունների պայմաններում նա ունակ է «ի ցույց դնել հավասար և անգամ մի քանի անգամ գերազանցող զորաքանակ»։

Defender Europe  զորավարժությունները մեկնարկել են Ալբանիայում երեքշաբթի օրը։ Վարժանքներին, որոնք կտևեն 2 ամիս , մասնակցում է 28 հազար ամերիկացի ու եվրոպացի զինվորական։ Հունիս ամսին էլ Ռումինիայում ու Պորտուգալիայում ևս տեղի կունենան ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որոնք կկրեն «Steadfast Defender 21» անվանումը։

 

Տաթև Ֆռանգյան