Կառավարության անունից ոստիկանները զանգում են մեր մարզային ներկայացուցիչներին․ Գորգիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 16:14
Մի նոր խանի ցուցումով ուզում ենք փոխել մեր հռչակագիրը, մեր ծննդականը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:06
Հարսանիքի հուշամեդալներ են առգրավել. խուզարկության որոշումը երեկ է տրվել. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:05
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 16:00
ԵՄ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը մտադիր է ԵՄ անդամության հայտ ներկայացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 15:57
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 15:55
Շոգը «սպանում է» կենդանիներին․ Կենտրոնական Եվրոպայում անասնակերի լուրջ պակաս է կանխատեսվում
25.08.2026 | 15:53
Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են․ ՔԿ
25.08.2026 | 15:45
Զելենսկիի գրասենյակի ղեկավարի նախկին տեղակալը կալանավորվել է
25.08.2026 | 15:34
Կրիչներ են առգրավել, էական բան չկա. Էրիկ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 15:23
Ալեն Սիմոնյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստան–Ռուսաստան երկկողմ օրակարգը
25.08.2026 | 15:19
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Մոսկվա
25.08.2026 | 15:18
Հայ և ադրբեջանցի պաշտոնյաները հանդիպել են․ քննարկվել է էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունը․ (թարմացված)
25.08.2026 | 15:15
«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը 99 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Տոտենհեմ»
25.08.2026 | 15:10
Քոչարյանի գործում Սերժ Սարգսյանի անունը կա // Սիրուշոյի ընկերության գրասենյակը կապարակնքել են․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 15:05
Նաջարյանը բարկացել է, հրահանգ է իջեցրել, որ պետք է բոլորը նստեն․ Գրիրգորյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր ականատես ենք նախկինում եղած քաղաքական տեռորին։ Մարզեր այցելելիս մեզ հանդիպած քաղաքացիներին մեր գնալուց հետո զանգում են ԱԱԾ-ից ու հարցնում, թե ինչու էինք մենք իրենց այցելել։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

«Մեր ակտիվիստների ընտանիքի անդամներին, որոնք որևէ կերպ առնչվում են պետական կառույցի հետ, սպառնում են աշխատանքից հեռացնել։ Մեր կուսակցականներին սպառնում են քաղաքական ակտիվության պարագայում հեռացնել աշխատանքից։ Այս մթնոլորտո՞ւմ եք պատրաստվում քարոզարշավն ու ընտրություններն անցկացնել»,- հետաքրքրվեց Գորգիսյանը:

Փաշինյանի փոխարեն պատասխանեց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը. «Մտահոգիչ է, որ նման հարցադրում է արվում։ Մեր կառավարության գործելաոճը չի ներառում ձեր նկարագրած մեթոդները, բայց, այնուամենայնիվ, վստահեցնեմ, որ անգամ, եթե մենք լինեինք բռնատիրական իշխանություն, ձեր դեպքում անիմաստ կլիներ նման մեթոդներ կիրառել, որովհետև ձեր ուժի և քաղաքական կշռի գնահատականը չի ենթադրում նման մեթոդներ կիրառել… կներեք»։

Գևորգ Գորգիսյանն արձագանքեց․ «Հասկանում եմ, որ ձեզ հարմար է որպես մրցակից ունենալ թալանչիներին…, բայց ես կոնկրետ դեպքեր ասացի։ Ոստիկանները զանգահարում են մեր մարզային ներկայացուցիչներին և հրավիրում են բաժիններ, պետական աշխատողին հարցնում, թե ինչու է նրա կինն այցելում ԼՀԿ-ի գրասենյակ… Կա՛մ ստում եք, կա՛մ չեք տիրապետում իրավիճակին»։

Ավինյանն արձագանքեց, որ սուտը վաղ թե ուշ բացահայտվում է, և հանրությունն իր գնահատականը կտա հունիսի 20-ի ընտրություններում։

Մանրամասները՝ տեսանյութում: