Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։

«Անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրներին, այդ թվում՝ հրադադարի պահպանման ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակում գործունեության և հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների համատեքստում»,- ասված է Կրեմլի տարածած հայտարարության մեջ։

Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը թուրքական ձեռնարկություններում արտադրելու և մայիսից այս դեղամիջոցը Թուրքիային մատակարարելու հետ կապված հարցեր։

«Մանրամասն քննարկվել է կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարը, այդ թվում նաև՝ հաշվի առնելով Թուրքիայում ստեղծված համաճարակաբանակ իրավիճակը»,- հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը։

Նշվում է, որ «ընդգծվել է այս ուղղությամբ գործնական համագործակցության հարցում ՌԴ պատրաստակամությունը»։

«Խոսքը գնում է հրատապ՝ սկսած արդեն իսկ այս ամսից ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարումների կազմակերպման մասին»,- նշել են Կրեմլից՝ հավելելով, որ «մշակվում է նաև թուրքական ձեռնարկություններում համատեղ արտադրություն սկսելու հնարավորությունը»։

Տաթև Ֆռանգյան