Ավելի քան 22մլն դրամի հափշտակություն Ստեփանավանի համայնքապետարանում. հարուցվել է քրգործ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի կողմից 2016-2020թթ. ընթացքում փոխադրամիջոցների գույքահարկի  և աղբահանության վճարների հավաքագրման գործընթացները. տեղեկացնում են ՀՀ դատախազությունից:

Արդյունքում պարզվել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2021թ. իրականացված ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի կողմից փոխադրամիջոցների գույքահարկի փաստացի հավաքագրման ընդհանուր չափը 2018-2020թթ. կազմել է մոտ 123.4մլն. ՀՀ դրամ: Մինչդեռ համայնքի բյուջե է մուտքագրվել մոտ 114մլն ՀՀ դրամ, կամ  9.4մլն ՀՀ դրամով պակաս:

Բացի այդ, 2016-2020թթ. համայնքի աղբահանության վճարների հավաքագրման ընդհանուր չափը կազմել է 133մլն ՀՀ դրամ, սակայն համայնքի բյուջե է մուտքագրվել 120.4մլն ՀՀ դրամ, կամ մոտ 12.7մլն ՀՀ դրամով պակաս:

Փաստորեն Ստեփանավան համայնքի պատասխանատու պաշտոնատար անձինք, 2016-2020թթ. համայնքի փոխադրամիջոցների գույքահարկի և աղբահանության վճարների գծով փաստացի հավաքագրելով ընդհանուր շուրջ 256.5մլն դրամ, համայնքի բյուջե են մուտքագրել միայն մոտ 234.4մլն ՀՀ դրամ՝ այսինքն առերևույթ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 22մլն. ՀՀ դրամ գումար:

Նկատի ունենալով, որ դատախազի կողմից իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերվել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության առերևույթ հանցագործության մասին տվյալներ և անհրաժեշտ է կատարվածի ամբողջական հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: