Հնդկաստանը նոր հակառեկորդ է սահմանում․ աշխարհում Covid-19-ից մահացածներից յուրաքանչյուր 4-րդը բաժին է ընկնում Հնդկաստանին

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այսօր հայտնել է, որ ամբողջ աշխարհում անցյալ շաբաթ գրանցված Covid-19-ով վարակման նոր դեպքերի 46%-ը և հիվանդության հետևանքով մահվան յուրաքանչյուր 4-րդ դեպքը բաժին է ընկնում Հնդկաստանին, գրում է Reuters-ը։

Հնդկաստանում համաճարակի բռնկումը, այդ թվում նաև նոր բարձր վարակունակությամբ Covid-19-ի շտամը, որն առաջին անգամ հայտնաբերվել է հենց Հնդկաստանում, հանգեցրել է նրան, որ հիվանդանոցներում վերջացել են մահճակալները և թթվածնի սուր պակաս է նկատվում, իսկ դիահերձարաններն ու դիակիզարանները լեփ-լեցուն են։

Շատ հնդիկներ մահանում են շտապօգնության մեքենաներում ու ավտոկայանատեղիներում՝ սպասելով հիվանդանոցներում տեղ ազատվելուն։

Իր ամենշաբաթյա զեկույցում ԱՀԿ-ն հայտնել է, որ ողջ աշխարհում անցյալ շաբաթ գրանցվել է  հիվանդության վարակման 5,7 միլիոն նոր ու մահվան 93000 դեպք։ Հնդկաստանը հայտնել է գրեթե 2,6 միլիոն նոր դեպքի մասին, ինչը 20% ավելի է, քան նախորդ շաբաթ էր։

 

Տաթև Ֆռանգյան