Հաշմանդամության 3 խմբի փոխարեն՝ ֆունկցիոնալության սահմանափակման 4 աստիճան. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի ուժի մտնելուց հետո հասարակական, արտադրական նշանակության շենքերն ու շինությունները պետք է վերակառուցվեն՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության համար նախատեսված բոլոր նորմերը:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը:

Փաթեթով, մասնավորապես, նախատեսվում է հաշմանդամության 3 խմբերի փոխարեն սահմանել ֆունկցիոնալության սահմանափակման թեթև, միջին, ծանր, խորը աստիճաններ: Փոխնախարարի խոսքով՝ փաթեթի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կյանքում հնարավորինս ճիշտ ներառվելուն, խտրականության  բոլոր ձևերի, դրսևորումների բացառմանը, համայնքահեն, հասանելի, ըստ կարիքի ծառայության մատուցմանը: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կառավարությունը ևս մեկ առաջարկ է արել:

«Առաջարկվում է նաև սահմանել, որ կառուցված հասարակական, արտադրական նշանակության շենքերն ու շինությունները, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում վերակառուցվում են՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության համար նախատեսված բոլոր նորմերը»,- ասաց Ստեփանյանը:

Բնակավայրերի նախագծման, կառուցապատման, բնակելի հասարակական, արտադրական նշանակության շենքերի, շինությունների, տրանսպորտային համակարգերի նախագծման շինարարությունում և վերակառուցման ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված մատչելիության նորմերը չպահպանելը կհանգեցնի տուգանքի նշանակման՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 250-350-ապատիկի չափով, իսկ արձանագրված խախտումը մեկ տարվա ընթացքում չվերացնելու դեպքում՝ 500-800-ապատիկի չափով տուգանքի նշանակում: