Մեծ յոթնյակի արտգործնախարարները դնում են գագաթաժողովի հիմքերը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ԱՄՆ-ի պետքարտուղար Անտոնի Բլինքենը Լոնդոնում է` իր գործընկերների հետ մասնակցելու համար Մեծ յոթնյակի հանդիպմանը, գրում է Ամերիկայի Ձայնը: Եռօրյա հանդիպումների օրակարգային հարցերի շարքում են կորոնավիրուսի համաճարակը, Ռուսաստանը և Չինաստանը:

Իրանը և Հյուսիսային Կորեան ՝ երկու երկրներ, որոնց միջուկային ծրագրերը վերջին տարիների բանակցությունների առանցքում են եղել, նախատեսվում է քննարկել երկուշաբթի երեկոյան կայանալիք աշխատանքային ճաշկերույթի ժամանակ:

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Չունգ Էուի-յոնգը երկուշաբթի օրը ասել է, թե երախտապարտ է, որ Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում ԱՄՆ-ը արձանագրել է քաղաքականության փոփոխություն:

Բլինքենը նաև հանդիպել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգիին ՝ ասելով, որ երկու երկրները կիսում են «մտահոգությունները Հյուսիսային Կորեայի միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերի վերաբերյալ» և հավատարիմ են այդ խնդիրները լուծելու հարցում Հարավային Կորեայի հետ համագործակցությանը:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ իր արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը եւ Բլինքենը խորհրդակցություն կանցկացնեն Աֆղանստանի, Իրանի, Չինաստանի և առևտրի հարցերի շուրջ:

Մեծ յոթնյակի նախարարների մակարդակով այս բանակցությունները դնում են հունիս ամսին այդ երկրներից ղեկավարների գագաթնաժողովի հիմքերը:

Այս շաբաթվա բանակցություններին, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից ու Ճապոնիայից զատ, մասնակցում են նաև Ավստրալիան, Հնդկաստանը, Հարավային Աֆրիկան, Հարավային Կորեան և Բրունեյը:

G-7 հանդիպումներից հետո Բլինկենը պետք է մեկնի Ուկրաինա ՝ հանդիպելու նախագահ Վլադիմիր Զելենսկիի և կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարության մեջ նշել է, որ Բլինքենը «վերահաստատելու է ԱՄՆ-ի անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Ռուսաստանի շարունակական ագրեսիայի պայմաններում»: