«Հայրենիքի» էստակադայի նախագիծը սառեցվել է․ քաղաքապետարանի շինարարական ծրագրերի ճակատագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.03.2026 | 15:01
Ալիևին եք մեր վրա «տղա բերո՞ւմ»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 14:57
Ամենաշատը մեզ ասում են՝ ոտներդ գազից չհանեք․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 14:49
Իրանը շարունակում է հարվածները տարածաշրջանի երկրներին. 2 մարդ է զոհվել
26.03.2026 | 14:41
Ղարաբաղի էլիտան է փախել, ոչ թե ժողովուրդը․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 14:34
Վերցնում եք Քոչարյանի թաթիկից, գնում եք Սյունիքի փողոցներում ուղիղ եթերով քայլելու, սլաբո՞. Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 14:28
Ամառային զորակոչի օրերը հայտնի են
26.03.2026 | 14:23
Ռուսաստանի նավթի արտահանման հզորության 40%-ը կաթվածահար է. Reuters
26.03.2026 | 14:19
Հրաժարվում եմ պատմական արդարության վերականգնման օրակարգից․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 14:18
Հայտնաբերվել է 6 հետախուզվող․ ՆԳՆ
26.03.2026 | 14:13
ՔՊ-ականներ, երաշխավորներից ինչի՞ եք տենց դիվահարվում․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 14:10
Մբապեն ու Nike-ը կարող են դադարեցնել համագործակցությունը
26.03.2026 | 14:02
Իսրայելը հայտարարել է Իրանի ՌԾՈՒ հրամանատարի սպանվելու մասին, որը պատասխանատու էր Հորմուզի նեղուցի փակման համար
26.03.2026 | 14:01
10 անձ է ձերբակալվել, որոնցից 7-ը՝ Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք․ ՀԿԿ
26.03.2026 | 13:53
Սարգիս Խանդանյանը նշանակվել է Հունգարիայում կայանալիք ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության ղեկավար
26.03.2026 | 13:46
NYMEX․ Ոսկու գինն աճել է 3.42%-ով և կազմել 4549.80 դոլար
Բոլորը

Արշակունյաց պողոտայում և Գարեգին Նժդեհ փողոցում խցանման մեջ չես հայտնվի միայն օրվա որոշակի ժամերի, այն էլ՝ ոչ միշտ։ Դեռ 2019թ. փետրվարին քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքում գրառում էր կատարել` հայտնելով, որ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ քննարկում են «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագիծը։

«Այն զգալիորեն կթեթևացնի երթևեկությունը Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի հատման հատվածում՝ ապահովելով անընդհատ երթևեկություն»,- գրել էր Մարությանը։

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ տեղեկացրել էր՝ այս հանգույցի կառուցման արժեքը կկազմի շուրջ 4 մլն դոլար։ Երևանի հնգամյա զարգացման պլանում, սակայն, այս նախագիծը տեղ չի գտել։ Քաղաքապետարանից պարզաբանել են՝ առաջնահերթության կարգով իրականացվում է Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների կառուցումը։

Նախ՝ այդ ճանապարհների մասին։ 2-ն էլ բաղադրիչներն են Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի, դրանց շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարի։ Factor TV-ի հետ զրույցում այս մասին նշեց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ-ծրագրի ղեկավարը։ Արդյունքում Երևանի հյուսիսը կկապվի հարավի հետ՝ կրճատելով նաև երթևեկության ժամանակը։

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը համակարծիք է՝ կառուցվող ճանապարհները կարևոր են, բայց քաղաքի ընդհանուր բեռնաթափման գործում մեծ դեր չեն ունենա։ Ճարտարապետը նշում է՝ «Հայրենիք» կինոթատրոնին հարակից էստակադան ևս լավ լուծում կլիներ։ Ինչո՞ւ դեռ մակետից իրականացվող նախագծի չի վերածվում՝ չգիտի։ Ամեն դեպքում, նշում է՝ էստակադային փոխարինող ավելի մատչելի լուծումներ էլ կան։

Անահիտ Թարխանյանի խոսքով՝ Երևանում երթևեկության հարցը չի լուծվի, քանի դեռ լուծված չէ հանրային տրանսպորտի հարցը։

Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը մեզ հետ զրույցում նշում է՝ միայն «Հայրենիքի» էստակադան չէ, որ խոստացված ու չարված նախագծերի շարքում է։ Ավագանու անդամը հիշեցնում է՝ չիրականացվող խոստման մասին դեռ 2019 թվականին է բարձրաձայնել։

Քաղաքապետարանին ուղղված հարցին՝ ե՞րբ կսկսվի հենց այս էստակադայի կառուցումը, նշեցին՝ նախագիծն այս պահին սառեցված է, այլ մանրամասներ հաղորդել չեն կարող։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան