Այս նահանջը ԶԼՄ-ների համար պետք է ազդակ լինի․ Աշոտ Մելիքյանը՝ ՀՀ-ում խոսքի ազատության ցուցանիշի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
Բոլորը

2021 թվականին Հայաստանը մամուլի ազատության համատեքստում 180 երկրից զբաղեցրել է 63-րդ տեղը, 2020-ին և 2019-ին՝ 61-րդ: «Մայիսի 3, Մամուլի ազատության օր. իսկ ազա՞տ է մամուլը» թեմայով առցանց քննարկման ժամանակ այս մասին նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նրա դիտարկմամբ՝ վարկանիշային ցուցակում նահանջը լրատվամիջոցների և լրագրողների համար պետք է ազդակ հանդիսանա, որովհետև հետհեղափոխական շրջանում սա առաջին տարին է, երբ Հայաստանն իր դիրքերը զիջում է:

Մելիքյանի խոսքվ՝ ապատեղեկատվությունը լայն տարածում է ստացել. «Տեսնում ենք՝ ինչպիսի լայն տարածում է ստացել ապատեղեկատվությունը, մանիպուլյացիաները, վիրավորանքն ու զրպարտանքը, և իհարկե, դա տեսնում ենք նաև մեր տեղեկատվական դաշտում: Կարծում եմ՝ դա ԶԼՄ-ների գործունեության մեջ ամենամեծ խնդիրն է: Կարծում եմ հենց պանդեմիայով լրատվամիջոցները շատ մեծ նահանջ ապրեցին: Լրատվամիջոցներն էլ ավելի են ընկնում տարբեր քաղաքական ուժերի ֆինանսավորումից կախման մեջ: Սա, իհարկե, նկատվում է ինչպես աշխարհով մեկ, այնպես էլ Հայատանում»,- ընդգծեց Մելիքյանը:

Նրա խոսքով՝ ինչքան լրատվամիջոցները կախվածության մեջ են մնում քաղաքական ուժերից, բիզնես շրջանակներից, այնքան նվազում է նրանց ազատությունը:

Անդրադառնալով օրենսդրական նախաձեռնություններին՝ Մելիքյանը նշեց, որ վերջին տարվա ընթացում բազմաթիվ ռեգրեսիվ օրենսդրական նախաձեռնություններ են առաջ եկել, որոնք մեծ ջանքեր են պահանջում լրագրողական կազմակերպություններից, որպեսզի հակազդեն այդ ռեգրեսիվ միտումներին: «Խոսքս և՛ ԶԼՄ օրենքում առաջարկվող փոփոխության, և՛ Քաղաքացիական օրենսգրքում վիրավորանքի և զրպարտության համար հոդվածի մասին է»,- հստակեցրեց Մելիքյանը՝ տեղեկացնելով, որ լրատվամիջոցների դեմ դատական գործերի ամենամեծ ալիքը 2019 թվականին էր, դրանց թիվը հասել էր 100-ի:

Մանրամասները՝ տեսանյութում: