Վրաստանում սահմանվել է 2000 լարի տուգանք՝ տոնական օրերին գերեզմանատներ այցելելու համար

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Վրաստանի կառավարության որոշմամբ` մայիսի 2-ից 4-ը ներառյալ գերեզմանատներ այցելելն արգելվում է, գրում է aliq.ge-ն։ Ավելին` արգելքը խախտելու դեպքում սահմանվում է տուգանք՝ 2000 լարի՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման կարգավորումները խախտելու համար:

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է՝ տուգանքը չի սահմանվի միայն թաղման արարողության դեպքում:

ՆԳՆ-ն կոչ է անում ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն և ենթարկվել գոյություն ունեցող կարգերին:

Ի դեպ` զատկական տոների սահմանափակումներ սահմանվել էին նաև նախորդ տարի: Այն  ժամանակ գերեզմանատների մուտքերը 10 օր փակ էին: Վրաստանում  Զատկի տոնին քաղաքացիները գերեզմանատներում տոնական սեղաններ են բացում, ժամեր անցկացնում հարազատների շիրմաքարերի մոտ, նույնիսկ կենդանի երաժշտություն է հնչում: Երկու տարի է` այս ավանդույթը խախտվել է:

Հիշեցնենք՝ Վրաց Ուղղափառ եկեղեցին այս տարի Սուրբ Զատիկը նշելու է մայիսի 2-ին: Զատկի տոնի հետ կապված Վրաստանում ապրիլի 30-ից մինչև մայիսի 3-ը ոչ աշխատանքային օրեր են հայտարարված:Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը հայտարարեց, որ երկրում մայիսի 4-11-ը կհայտարարվեն ոչ աշխատանքային օրեր: Ելնելով մայիսի 9-ի և 12-ի տոներից, Վրաստանում ապրիլի 30-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ կլինեն հանգստի օրեր: