Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են լիակատար հրադադարի մասին

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Ղրղզստանը և Տաջիկստանը պայմանավորվել են սահմանին լիակատար հրադադարի մասին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Հրադադարի հաստատման մասին հայտարարել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևը Բատկեն շրջանում իր տաջիկ գործընկեր Սաիմումին Յաթիմովի հետ բանակցություններից հետո:

«Մեր ժողովուրդները դժվար ժամանակներ են ապրում: Մենք ողբերգություն ենք ունեցել երկու երկրների համար: Մեզ համար դժվար էր իրականացնել աշխատանքը, բայց, այնուամենայնիվ, մեր պետությունների ղեկավարների հանձնարարությամբ, մենք որոշեցինք ամբողջությամբ դադարեցնել կրակը և բոլոր ռազմական կազմավորումները մշտական ​​տեղակայման վայրեր հետ կանչել»,- նրա խոսքերն է մեջբերում Ղրղզստանի Kabar պետական ​​գործակալությունը:

Կամչիբեկ Տաշիևի խոսքով՝ բանակցություններից հետո «երկու երկրների շահերից ելնելով»՝ ընդունվել է չորս կետերից բաղկացած արձանագրություն:

«Այսուհետ մեր հարգարժան հարևանների ջանքերով և մեր ջանքերով՝ խաղաղություն և հանգստություն կգա մեր երկրներում, հատկապես սահմանամերձ շրջաններում»,- ասել է հատուկ ծառայությունների ղեկավարը:

Հիշեցնենք՝ երկու երկրների միջև լարվածությունը սկսվել էր ապրիլի 29-ին, երբ ըստ Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի հայտարարության՝ «Գոլովնոյ» ջրբաժան կետի հատվածում, որը գտնվում է Իսֆարա գետի հատվածում, Ղրղզստանի Հանրապետության զինծառայողները կրակ էին բացել Տաջիկստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողների ուղղությամբ։