Տաջիկ զինծառայողները կրակ են բացել Ղրղզստանի քաղաքացիների բնակելի տների վրա

Լուրեր

18.02.2026 | 22:52
14 ժամ ջուր չի լինի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում
18.02.2026 | 22:39
ՀՀ դեսպանը Վիեննայում ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը
18.02.2026 | 22:26
Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսությունը
18.02.2026 | 22:10
Մոսկվայում ի պաշտպանություն Telegram-ի հանրահավաք անցկացնելու դիմում է ներկայացվել
18.02.2026 | 21:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.02.2026 | 21:42
Հանրապետության նախագահն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
18.02.2026 | 21:28
Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դեմ է Իրանում ռազմական միջամտությանը
18.02.2026 | 21:15
Ծափաթաղում սպանված Տիգրանի քույրն ու եղբայրները 4 ամիս անց վերադարձել են մոր մոտ
18.02.2026 | 21:00
ՀՀ-ում ԱԲ կենտրոնի ստեղծումը լուրջ քայլ է․ աշխարհին կարող ենք գրավել ՏՏ-ում խելացի լուծումներով. Հովիկ Մուսայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 20:49
Վաղը «Հանրապետական» մարզադաշտի հարակից փողոցներով տրանսպորտը կաշխատի մինչև 00:30-ը
18.02.2026 | 20:43
Գոռ Մանվելյան. Վաղը մեծ օր է հայկական ֆուտբոլի համար
18.02.2026 | 20:30
Դեպի նոր ընտրություն՝ չկատարված խոստումների բեռով. ի՞նչ պատկեր է սոցիալական ոլորտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 20:23
Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում. իրավիճակը ճանապարհներին
18.02.2026 | 20:12
Max մեսենջերը Պուտինի ընտանիքի անձնական ակտիվն է. հետաքննություն
18.02.2026 | 20:00
Քիչ է մնում՝ ՀՀ կառավարությունը պարախմբով դիմավորի Ադրբեջանից վագոնները․ Ալիևը սա օգտագործում է՝ Արևմուտքից դիվիդենտներ պոկելու․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տաջիկ զինծառայողները կրակ են բացել Բատկենի շրջանում բնակելի շենքերի վրա, հայտնում է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի սահմանային ծառայությունը. փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Բատկենի շրջանի (Ղրղզստան) Լեյլեկ շրջանի Առկա տարածքում տաջիկ զինծառայողները կրակ են բացել Ղրղըզստանի քաղաքացիների բնակելի տների վրա», – ասված է հայտարարության մեջ;

Ըստ սահմանային վարչության՝ «իրավիճակը պետական ​​սահմանի ղրղըզատաջիկական հատվածում լարված» է:

«Ղրղըզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի սահմանային ծառայության ստորաբաժանումները պաշտպանական դիրքեր են գրավել», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Գոլովնոյի ջրառի տարածքում երկու պետությունների սահմանին իրավիճակը, որը կողմերից յուրաքանչյուրը համարում է իր տարածքը, սրվել էր ապրիլի 28-ին, երբ հակամարտությունը սկսվել էր երկու երկրների սահմանամերձ գյուղերի բնակիչների միջև: Ապրիլի 29-ին զինված բախում էր տեղի ունեցել Ղրղըզստանի և Տաջիկստանի զինծառայողների միջև:

Ղրղզստանի իշխանությունները հայտնում են, որ բախման ընթացքում տաջիկ զինծառայողներն օգտագործել են գնդացիրներ, ականանետներ և Մի -24 ռազմական ուղղաթիռներ: Նույն օրը երեկոյան կողմերը պայմանավորվել էին զինադադարի մասին և զորամասերը հետ էին քաշվել իրենց մշտական ​​տեղակայման վայրեր:

Ղրղըզստանի Առողջապահության նախարարության տվյալներով ՝ Տաջիկստանի հետ սահմանին բախման հետևանքով զոհվել է Ղրղըզստանի 33 բնակիչ, ավելի քան 120-ը վիրավորվել են: Զոհվածների և վիրավորների հիմնական մասը քաղաքացիական անձինք են: Հանրապետությունում բախումների ընթացքում այրվել կամ ավերվել են մի քանի տասնյակ շենքեր, այդ թվում ՝ դպրոց, սահմանապահ կետ և հրշեջ կայան: Առճակատման գոտուց տարհանվել են շուրջ 10 հազար խաղաղ բնակիչներ:

Նշենք նաև, որ Ղրղստանի նախագահ Սադիր Ժապարովը հրամանագիր է ստորագրել , ըստ որի՝ մայիսի 1-2-ը Ղրղզստանում սգո օրեր են  հայտարարվել: