Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք
Արցախում ապրիլի 30-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են. այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Մեկ օրում կատարվել է 52 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 23 912-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 667 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6 457 քաղաքացու հետազոտություն, որից 783-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: