8 կուսակցությունների համատեղ հայտարարությունը Փաշինյանի հրաժարականի մասին

Լուրեր

25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
Բոլորը

8 կուսակցությունների համատեղ հայտարարություն են տարածել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների հետ կապված։ Հայտարարության մեջ ասված է․

«Մայիսի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, սակայն հրաժարականի պնդումները, ի խախտումն իրավական և քաղաքական բոլոր հիմքերի, Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերին և քաղաքացիներին վերջնագիր ներկայացրեց, թե հրաժարական տալով՝ շարունակելու է լինել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար և միայն այս դեպքում կհամաձայնի անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ։

Հայտարարում և զգուշացնում ենք․

Ա․ Նիկոլ Փաշինյանը պետք է  հեռանա վարչապետի պաշտոնից, որպեսզի զերծ լինի պետական, վարչական ուժերն ու կառույցներն իր վերարտադրությանը ծառայեցնելու որևէ հնարավորությունից՝ հակառակ դեպքում իր գործողությունները կորակվեն որպես իշխանազավթում։

Բ․ Ն․ Փաշինյանի հետագա պաշտոնավարումը՝ իբրև վարչապետի պաշտոնակատար, կհանգեցնի գալիք ընտրությունների իրավակարգության ուղղակի վտանգմանը, որի հետևանքով մենք կունենանք ցածր օրինականություն ունեցող թույլ և խամաճիկային խորհրդարան, այսինքն՝ նաև գործադիր իշխանություն։

Գ․  Ցածր իրավակարգության խորհրդարանի ձևավորումը անմիջաբար պատճառ կդառնա ներքաղաքական, քաղաքացիական բախումների և Հայաստանի Հանրապետության կազմաքանդման»։

Հայտարարությունը ստորագրել են․

ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ  /«Ազգային ինքնորոշում» միավորում

ԱՐԹՈՒՐ ԲԱԼՈՅԱՆ/ «Արդարություն» կուսակցություն

ՆԱՐԻՆԵ ԴԻԼԲԱՐՅԱՆ /«Ժառանգություն» կուսակցություն

ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ /«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ /Հայ կառուցողական կուսակցություն

ԳԱՌՆԻԿ  ՄԱՐԳԱՐՅԱՆ  /«Հայրենիք և պատիվ» կուսակցություն

ԱՐՏՅՈՄ ԽԱՉԻԿՅԱՆ  /«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ /Պահպանողական կուսակցություն