Պատմության մութ էջերը չպետք է մոռանալ. Ռումինիայի խորհրդարանում խոսվել է Հայոց ցեղասպանության մասին

Լուրեր

17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
Բոլորը

Ռումինիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար, ազգությամբ հայ Վարուժան Փամբուչյանն իր գործընկերներին պատմել է Հայոց ցեղասպանության և իր մազապուրծ ընտանիքի պատմության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ռումինական «Agerpres» գործակալությունը:

Պատգամավորը նշել է, որ 106 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից սպանվել է 1,5 մլն հայ:

«Նրանք ունեցել են իրենց կրոնից՝ քրիստոնեությունից, մշակույթից և լեզվից հրաժարվելու ու փրկվելու հնարավորություն, սակայն շատ քչերն են արել դա»,- նշել է Փամբուչյանը:

Վարուժան Փամբուչյանը հայտնել է, որ իր ընտանիքին հաջողվել է փրկվել և բնակություն հաստատել Ռումինիայում, որտեղ էլ ծնվել է ինքը: Ռումինացի պատգամավոր Միրսիա Չելարուն ընդգծել է, որ պատմության նման մութ էջերը չի կարելի մոռանալ և մերժել դրանք:

Հայոց ցեղասպանության զոհերին հիշելու և նրանց հիշատակը վառ պահելու վերաբերյալ ելույթներով հանդես են եկել նաև այլ պատգամավորներ: