Դիմորդներին 2-րդ անգամ քննություն հանձնելու իրավունք կտրվի․ Լևոն Մկրտչյան

Լուրեր

09.04.2026 | 11:16
Հրադադարից հետո Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 254 մարդ
09.04.2026 | 11:04
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
09.04.2026 | 10:58
Ովքեր են «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում․ հրապարակվել է ցանկը
09.04.2026 | 10:49
Իրանը առաջարկում է այլընտրանքային երթուղիներ՝ նշելով Հորմուզի նեղուցում ականների վտանգը
09.04.2026 | 10:37
ՉԼ․ «Բարսելոնան» պարտվել է «Աթլետիկոյին», ՊՍԺ-ն հաղթել է «Լիվերպուլին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 10:29
ԱՄՆ զորքերը կմնան Իրանի մերձակայքում և համաձայնության չհասնելու դեպքում՝ ավելի ուժգին հարված կհասցնեն. Թրամփ
09.04.2026 | 10:17
250 մլն դրամ՝ Իրանում պատերազմի պատճառով այլ չվերթներով ՀՀ վերադարձած քաղաքացիների համար․ հրապարակվել է փոխհատուցումներ ստանալու կարգը
09.04.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 9-ի դրությամբ
09.04.2026 | 09:46
Արցախում հայկական կրոնական հուշարձանների ոչնչացում, հայ գերիների նկատմամբ բռնություն․ փաստեր ԱՄՆ-ի USCIRF-ի զեկույցում
09.04.2026 | 09:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
08.04.2026 | 23:33
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է The Economist-ի Ժողովրդավարության ինդեքսի համաձայն
08.04.2026 | 23:21
Հրադադար Իրանում․ Գերմանիայի կանցլերը զանգել է Թրամփին
08.04.2026 | 22:58
Արարատ Միրզոյանը ողջունել է Երևան ժամանած Ղազախստանի ԱԳ նախարարին
08.04.2026 | 22:45
Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Սերգո Աթանեսյանին
08.04.2026 | 22:14
Արփինե Սարգսյանը պարգևատրել է Փրկարար ծառայության և Ոստիկանության լավագույն ծառայողներին ու ստորաբաժանումների ղեկավարներին
Բոլորը

Ընդունելության քննության ձևաչափում առաջիկայում փոփոխություններ կլինեն․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։

«Շատ են բողոքում, որ երեխաները, ովքեր մասնագիտական նախընտրություն ունեն, հաճախ դուրս են մղվում ավելի բարձր ստացած, բայց մեկ ուրիշ մասնագիտություն ընտրած դիմորդների հետ մրցակցության պատճառով: Ուստի նախատեսում ենք մինչև հոկտեմբեր առաջին հայտի գերակայության սկզբունքը պահել` առաջինը կանցնեն նրանք, ովքեր առաջին հայտով իրենց նախընտրած մասնագիտությամբ համապատասխան միավոր են ստացել, և նոր միայն մյուսները կանցնեն` թափուր տեղի առկայության դեպքում»,- բացատրել է Մկրտչյանը:

Երկրորդ կարևոր փոփոխությունը կլինի այն, որ դիմորդները հնարավորություն կունենան նույն առարկայից երկրորդ անգամ քննություն հանձնել:

«Երկրորդ, մենք մտածում ենք տարվա մեջ երկու անգամ քննություն կազմակերպել, այսինքն՝ յուրաքանչյուր երեխա հնարավորություն կստանա երկու անգամ քննություն տալ, որովհետև կարող է հուզված լինել և չկարողանալ լավ հանձնել քննությունները: Այս դեպքում պետք է անցկացնել TOEFL-ի տիպի քննություններ։ Կարծում եմ՝ հնարավոր է իրականացնել այդ նորամուծությունը: Երրորդ, վճարովի և անվճարի տեղերի մրցույթը պետք է առանձնացնել»,- ասել է նախարարը:

Նախարարը նշել է, որ պետք է փորձեն մինչև հոկտեմբեր կյանքի կոչել այս փոփոխությունը, որպեսզի այն տարածվի հաջորդ տարվա դիմորդների վրա, իսկ եթե չհասցնեն, ապա կիրականացնեն հաջորդ տարի: