ԱՄՆ Պետդեպարտամենտը Աֆղանստանում գտնվող իր որոշ աշխատակիցների կարգադրել է լքել երկիրը

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Աֆղանստանում ԱՄՆ դեսպանության աշխատակազմի մի մասը պետք է լքի երկիրը: Այս հրամանը տրվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից՝ Աֆղանստանից ամերիկացի զինվորականների դուրսբերման ֆոնին, գրում է Կոմերսանտը:

«ԱՄՆ Պետդեպարտամենտը կարգադրել է պետական ​​պաշտոնյաներին հեռանալ Քաբուլում ԱՄՆ դեսպանատնից, որոնց գործառույթները կարող են իրականացվել այլ վայրերում»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Թե քանի ամերիկացի աշխատողի մասին է խոսքը, Պետդեպարտամենտը չի հստակեցրել:

Բացի այդ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտն Աֆղանստանում գտնվող ամերիկացի քաղաքացիներին առաջարկել է հնարավորինս շուտ լքել երկիրը: ԱԳ նախարարության կայքում Աֆղանստանը նշված է այն երկրների կատեգորիայում, ուր ճանապարհորդել խորհուրդ չի տրվում՝ անկայուն իրավիճակի պատճառով:

«Ահաբեկչական և ապստամբ խմբավորումները շարունակում են պլանավորել և հարձակումներ իրականացնել Աֆղանստանում: Այս հարձակումները տեղի են ունենում առանց նախազգուշացման և ուղղված են Աֆղանստանի ու ԱՄՆ կառավարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի, օտարերկրյա դեսպանատների, ռազմական օբյեկտների, առևտրային ձեռնարկությունների աղոթատեղիների, ռեստորանների, հյուրանոցների օբյեկտների դեմ», – ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ից կսկսվի Աֆղանստանից ամերիկյան զորախմբի մասշտաբային դուրսբերումը: Այն պետք է ավարտվի մինչ 2021 թվականի սեպտեմբերի 11-ը: Սեպտեմբերի 11-ից հետո Քաբուլում ԱՄՆ դեսպանատունը հսկելու համար երկրում կմնա միայն սահմանափակ թվով զորակազմ: Որոշ հենակետերից զինվորականների տարհանումը սկսվել է ապրիլի վերջին: Այժմ երկրում կա շուրջ 2500 ԱՄՆ ռազմական անձնակազմ: