Սերժ Սարգսյանը վախեցել է, որ Կարեն Կարապետյանը կարող է իրեն զրկել իշխանությունից. ինչո՞ւ է Աժ կանոնակարգ-օրենքը գաղտագողի փոխվել

Լուրեր

15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
Բոլորը

Այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանական բուրգի հատկապես վերևում նստածները մեկը մյուսին չեն վստահում, վաղուց էր հայտնի. չնայած՝ կուսակիցներ են, նույն թիմից են և այսպես շարունակ: Բայց, որպես կանոն, Հայաստանի իշխանության վերնախավը զերծ է մնում այդ ամենը ի ցույց դնելուց, այնպիսի քայլեր չեն անում, որ ներսում տիրող փոխադարձ անվստահությունը կողքից դիտողի համար փաստարկված լինի: Սակայն Հայաստանի իշխանությունները ստիպված են եղել այս տարվա սկզբին մի «օպերացիա» իրականացնել, որպեսզի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո՝ մինչև վարչապետի պաշտոնում նշանակվելու ժամանակահատվածը, երբ փաստացի իշխանության ղեկն ամբողջությամբ Կարեն Կարապետյանի ձեռքում է լինելու, հնարավորինս կարճ տևի, իսկ ավելի կոնկրետ՝ յոթուկես օր:

Որպեսզի տեղի ունեցածը ավելի պարզ լինի, իրադարձությունները ներկայացնենք հերթականությամբ:

Այսպես. ըստ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանդրական օրենքի 140-ր հոդվածի 1-ին կետի՝ վարչապետի պաշտոնի թափուր մնալուց հետո, ՀՀ ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն յոթօրյա ժամկետում վարչապետի թեկնածուներ առաջադրել: Այլ կերպ ասած՝ ապրիլի 9-ից, երբ Սերժ Սարգսյանի լիազորությունները կդադարեն, մինչև 16-ը թեկնածուների առաջադրման ժամկետն է: Մինչև այս տարվա փետրվարի 9-ի դրությամբ, վարչապետի ընտրության ժամկետների մասին «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանդրական օրենքի 140-ր հոդվածի 4-րդ կետում ասվում էր. «Վարչապետի ընտրության հարցը քննարկվում է Կանոնակարգի 139-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով, թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում»: Այստեղ հատկապես կարևոր է «Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում» ձևակերպումը: Խորհրդարանի պաշտոնական կայքում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանդրական օրենքի 140-ր հոդվածի 4-րդ կետը այսօրվա դրությամբ դեռևս այս տեսքն ունի:

Իսկ դա նշանակում է, որ եթե ամեն ինչ այդպես էլ մնար, ապա ապրիլի 9-ից, այսինքն՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո, իշխանության ղեկն առնվազն 23,5 օր լինելու էր վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ձեռքում: Բանն այն է, որ ըստ ԱԺ նիստերի ժամանակացույցի, ապրիլի 16-ից հետո ԱԺ հերթական քառօրյան գումարվելու է մայիսի 2-ից 4-ը:

Սակայն, ինչպես պարզվում է, նման հեռանկարն ամենևին էլ Սերժ Սարգսյանի սրտով չի եղել: Փետրվարի 10-ից ուժի մեջ է մտել «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որով վերը նշված 140-րդ հոդվածի 4-րդ և 3-րդ կետերն ամբողջությամբ փոխվել են: 4-րդ կետն այլևս այսպիսի տեսք ունի. «Սույն հոդվածի 1-ին և 6-րդ մասերով նախատեսված դեպքերում վարչապետի ընտրության հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 139-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով»: Այսինքն, «թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում» հատվածը հանվել է: Իսկ 3-րդ կետը, որը նախկինում վարչապետի ընտրության ժամկետների հետ կապ չուներ այժմ բոլորովին նոր բովանդակություն է ստացել, որտեղ մասնավորապես ասվում է. «…վարչապետի ընտրության հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը: Այդ օրն Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում վարչապետի ընտրության հարցը քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում, որի մասին հայտարարությամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը»: Այլ կերպ ասած, այնպես է արվել, որ վարչապետի թեկնածուների առաջադրումների ժամկետի ավարտից՝ հետո Կարեն Կարապետյանը մեկ օր անգամ ավել չլինի իշխանության ղեկին: Իսկ ամենաուշագրավն այն է, որ նման կարևոր օրենսդրական փոփոխությունը տեղի է ունեցել աննկատ և մամուլն էլ դրան անդրադարձել է միայն անուղղակի ձևով՝ ներկայացնելով ՀՀԿ-ականների այն հայտարարությունները, որ վարչապետի ընտրությունները տեղի են ունենալու ապրիլի 17-ին գումարվելիք հատուկ նիստում, քանի որ ԱԺ կանոնակարգում համապատասխան փոփոխությունն արդեն խորհրդարանի կողմից ընդունվել է:

Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ նման կարևոր օրինագիծը իշխանությունները կարողացել են այդքան աննկատ ձևով անցկացնել: Բանն այն է, որ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը դրված է եղել ՀՀ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի նախագծի փաթեթի մեջ, որը խորհրդարանում քննարկվել է այս տարվա առաջին քառօրյայի ընթացքում՝ հունվարի 15-ից 18-ը: Այլ կերպ ասած, ՀՀ կառավարությունը ԱԺ-ին է ներկայացրել ՍԴ մասին նոր օրենքի նախագիծը և կից ևս տասնհինգ այլ օրինագծեր, որոնց փոփոխությունը բխում է ՍԴ մասին օրենքի ընդունումից:

Բայց իրականությունն այն է, որ ԱԺ կանոնակարգի փոփոխությունները ՍԴ մասին օրենքի հետ որևէ առնչություն չեն ունեցել: Պարզապես «սղացրել են»՝ գնացել է: Իսկ ինչ կլիներ, եթե նման բան չանեին և նախագիծն ինչպես կարգն է առանձին ներկայացնեին: Նախ՝ բոլորի համար հասկանալի կդառնար, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է հնարավորինս կրճատել այն ժամկետը, որի ընթացքում իշխանության ղեկը փաստացի միանձնյա տնօրինելու է Կարեն Կարապետյանը և այս տեսանկյունից 23,5 օրը նրա համար շատ երկար ժամկետ է: Դժվար թե որևէ մեկը կարող է պնդել, որ Սերժ Սարգսյանի այդ քայլը վստահության դրսևորում է:

Ավելին, «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունները առանձին քննարկելու դեպքում, այն անցկացնելու համար անհրաժեշտ էր լինելու առնվազն 63 կողմ քվե: ՍԴ մասին օրենքին կողմ է քվեարկել 87 պատգամավոր: Գործնականում միայն «Ելք» խմբակցությունն է դեմ քվեարկել: Իշխանական կոալիցիայից բացի կողմ են քվեարկել նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները: Նախագիծը առանձին քննարկելու և քվեարկելու դեպքում կոնկրետ ստանալու էր «հանուն Սերժ Սարգսյանի շուտափույթ վերադարձի» իմաստը: Եվ որպեսզի Սերժ Սարգսյանի «վախերն» այդքան ակնհայտ չդառնան, ՀՀԿ-ում որոշել են խորամանկության դիմել և կարևոր օրինագիծը ընդհանուր փաթեթի մեջ դնելով՝ «սղացնել»:

 

Վահագն Հովակիմյան