Սուտ ասելու, փուչ խոստումների շրջան է, իսկ լուրջ ներդրողներն ուզում են ազդակներ, պնդումներ․ Ատոմ Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Հայաստանի տնտեսության, դրա վերականգնման և թվային ցուցանիշների մասին Factor TV-ի տաղավարում զրուցել ենք ՀՊՏՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ

-Պարո՛ն Մարգարյան, սկսենք թանկացումներից։ Բնականաբար, տնտեսագետները գիտեն թանկացումների պատճառները, իսկ արդյո՞ք հնարավոր է այդ թանկացումներից նահանջ և վերադարձ նախկին գներին։

-Ընդհանրապես, եթե մասնագիտական հայացք նետենք այս խնդրին, իհարկե՝ ոչ։ Գները միշտ աճելու ուղղությամբ տրամադրվածություն ունեն, բայց նվազելու ուղղությամբ՝ ոչ այնքան, որովհետև գներն առաջարկում են արտադրողները, վաճառողները, միջնորդները։ Եվ գինն ազդանշան է, ազդակ է շահաբեր բիզնես վարելու։

Ըստ երևույթին՝ առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում էլի կշարունակվի թանկացումը։ Բայց, հաշվի առնելով սեզոնային գործոնը, հատկապես՝ պարենամթերքի, բանջարեղենի, մրգի և այլն, նոր սեզոնին ընդառաջ առաջարկի մեծացման հնարավորությունները՝ գների աճին հակազդող գործոնները կաշխատեն, և հնարավոր են զսպումներ։

-Պետական պարտքը, ինչպես նշվեց կառավարության նիստին, հատել է թույլատրելիի սահմանները։ Այս թույլատրելիի սահմանին վերադառնալը հնարավոր համարո՞ւմ եք։

-Իհարկե, այդպիսի գործիքակազմեր կան, բայց պետք է օբյեկտիվ լինենք այն իմաստով, որ ֆինանսական կայունությունը և, ընդհանրապես, տնտեսական համակարգի հավասարակշռությունն այս կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի կաբինետը, կարողացել է ապահովել, թերևս, հիմնականում պարտքն ավելացնելու հաշվին։

Այնուամենայնիվ, պարտքի աճն ունի իր սահմանները։ Պարտքը որոշակի մակարդակի վրա արդեն աշխատում է տնտեսական աճի դեմ, և սկզբունքորեն այդ պարտքը սպասարկելու պրոբլեմներ են առաջանում։ Եվ եթե որևէ կառավարություն ընկնում է այսպիսի պարտքային հորձանուտի մեջ, ստիպված է կառուցել պարտքային կամ ֆինանսական բուրգ։ Այսինքն՝ նախորդ պարտքը սպասարկելու, մարելու համար նոր պարտք պետք է վերցնես։

-Սպասվում են արտահերթ ընտրություններ՝ այդպես է հայտարարվել։ Այս իրավիճակը սովորաբար սպասողական տրամադրություններ է ստեղծում բիզնեսների մոտ։ Որքա՞ն կտևի դա։

-Տխուր պատկեր է։ Եվ ասել, որ կա ներդրումային աշխուժություն, եթե այս թվերից դատենք, իհարկե՝ որոշ չափով կա շինարարության ոլորտում, որը, անկախ քաղաքական կոնյուկտուրայից սեզոնային վերընթաց է ունենում։ Նույնը վերաբերում է էներգետիկային, բայց արդյունաբերության ոլորտում, օրինակ, մենք չենք տեսնում լուրջ արդյունքներ։

Նախընտրական շրջանը, որպես կանոն, սուտ ասելու, փուչ խոստումներ տալու ժամանակահատված է շատերի համար և, բնականաբար, այն քաղաքական ուժերը, որոնք իրենց նախընտրական ապրանքը ծրագրերի տեսքով հանում են քաղաքական շուկա կամ ընտրաշուկա, ավելի շատ խոստումներ են ու ոսկե սարեր, քան իրական ուղերձներ այսպիսի պայմաններում։ Իսկ լուրջ ներդրողներն ուզում են փոփոխությունների վերաբերյալ ստանալ ազդակներ, պնդումներ, լուծումներ, հնարավոր մեխանիզմներ, գործիքակազմեր։

Հարցազրույցը ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան