Տղամարդը կալանավորվեց՝ կնոջն աշխատանքային շահագործման ենթարկելու մեղադրանքով. ՔԿ

Լուրեր

27.08.2026 | 12:25
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.08.2026 | 12:21
Մնացել էր մի հատ «ցարի բոգ»՝ Ռոբերտ Քոչարյան․ Սասուն Միքայելյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կկալանավորվի // Կիևյան կամրջի վրա ավտոբուս է հրդեհվել․ ԼՈՒՐԵՐ
27.08.2026 | 12:06
Անկախության տոնին ելույթ կունենա «Վարչաֆեստ»-ի մրցանակակիրը. ԿԳՄՍ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 12:01
ԿՀՎ ղեկավարը Մոսկվա էր մեկնել՝ ՆԱՏՕ-ի վրա հարձակման անթույլատրելիության մասին նախազգուշացնելու․ WSJ, Politico
27.08.2026 | 11:55
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին
27.08.2026 | 11:46
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային
27.08.2026 | 11:38
Ասում ա՝ կզցնելու եմ. մարդու փորը ինչքա՞ն կարա ցավա, որ էդ ժամանակ դիտողություն չանի. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 11:33
Գարեգին Բ կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանալու․ փաստաբան
27.08.2026 | 11:22
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Օրենբուրգում և Ուֆայում Ozon-ի պահեստների վրա
27.08.2026 | 11:16
Ձեր սիրելի կաթողիկոսը ինչի՞ ա չորս երեխաների հորը տնից հանում, երեխաներին էլ հետը. Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 11:08
Արթուր Միրանյանը նոր ակումբ ունի
27.08.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
27.08.2026 | 10:57
Զարեհ Սինանյանը վերանշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում
27.08.2026 | 10:55
Մահացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Հրաչյա Գասպարյանը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է հոգեկան ֆունկցիաների խանգարման հետևանքով իր արարքների բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ գիտակցելու հնարավորությունից զրկված կնոջն աշխատանքային շահագործման ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 46-ամյա տղամարդը, օգտվելով 1973թ. ծնված կնոջ սոցիալ-տնտեսական ծանր և հոգեկան առողջության վիճակից, նրան համատեղ բնակվելու պատրվակով հրավիրել է իր վարձակալած բնակարան: Այնուհետև 2019թ. փետրվարից մինչև 2020թ. դեկտեմբերի վերջերն ընկած ժամանակահատվածում վերջինիս նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելով, պարտադրել է նրան Երևան քաղաքի տարբեր փողոցներում զբաղվել մուրացկանությամբ, որից հետո վերցրել է ամբողջ գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: