Նման զարգացումները խիստ մտահոգիչ են․ Արա Այվազյանը՝ Արցախում ավերվող մշակութային ժառանգության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
Բոլորը

«Նման զարգացումները խիստ մտահոգիչ են: Մենք ականատես ենք եղել հայկական պաշտամունքի վայրերի և հուշարձանների ոչնչացման նախադեպերի և դրանք արդարացնելու պաշտոնական հայտարարությունների»,- այսօր Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը` անդրադառնալով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային հուշարձանների ճակատագրին:

«Այս հարցը մեր մշտական ուշադրության և աշխատանքի շրջանակներում է, և վստահաբար նկատել եք, որ միջազգային մեր գործընկերներն ամենախիստ ձևով քննադատել են հայկական պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնելու, ինքնությունը փոխելու ցանկացած միտումները:

Այս հարցը նաև մտել է խաղաղ գործընթացի օրակարգի մեջ, ինչի մասին վկայում են համանախագահ երկրների 2020 թ. դեկտեմբերի 3-ի և այս տարվա ապրիլի 13-ի հայտարարությունները: Մենք աշխատում ենք մասնագիտացված կառույցների հետ, շատ սերտ ենք համագործակցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ կառույցների հետ: Նաև ուզում եմ ասել, որ այսօր շատ կարևոր է միջազգային հանրության մոտ բարձրացնել այս խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը»,- ասաց Այվազյանը՝ վստահեցնելով, որ ԱԳՆ-ն այդ առումով աշխատում է հետևողականորեն:

Նախարարը նաև ընդգծեց, որ ապրիլի 24-ին ԱԳՆ նախաձեռնությամբ բացվեց «Արցախ. վտանգված ժառանգություն» ցուցահանդեսը, որն այցելել են ՀՀ ժամանած բարձրաստիճան պատվիրակություններ:

Մանրամասները՝ տեսանյութում: