Հաստատվել է դպրոցի տնօրենի հավաստագրման քննության նոր հարցաշարը

Լուրեր

09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի ապրիլի 23-ի 483-Ա հրամանով՝ հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրման  քննությունների նոր հարցաշարը` գրավոր փուլի համար. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Նոր հարցաշարում ընդգրկված է 570 հարց: Դրանք  ներառում են վերջին շրջանում իրականացված և կրթության ոլորտը կարգավորող շուրջ երկու տասնյակ իրավական ակտերում կատարված փոփոխությունները:  Մասնավորապես նոր խմբագրությամբ են շարադրվել  ուսուցչի և տնօրենի ընտրության մրցութային կարգերը, փոփոխության է ենթարկվել  դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման կարգը, հաստատվել է հանրակրթական դպրոցի զարգացման ծրագրի օրինակելի ձևաչափը, ինչպես նաև ընդունվել է «Հանրակրթության պետական չափորոշիչը», ծավալուն փոփոխություններ են կատարվել  «Հանրակրթության մասին» և «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքներում և դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերում:

Նոր հարցաշարը հասանելի է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում, կհրապարակվի նաև «Կրթություն» շաբաթաթերթի առաջիկա համարում:

Նշենք, որ տնօրենի պաշտոնի հավակնորդների քննության գրավոր փուլի հարցաշարը, բացի կրթության ոլորտի օրենսդրությունից, ներառում է հարցեր ՀՀ Սահմանադրության, ՀՀ աշխատանքային, քաղաքացիական, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Լեզվի մասին», «Տեսչական մարմինների մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Գնումների մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքների վերաբերյալ: