Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը «Ինստագրամի» իր էջում շնորհակալություն է հայտնել  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Ցեղասպանությունը ճանաչելու համար. «Շնորհակալ եմ նախագահ Ջո Բայդենին Հայոց ցեղասպանությունն այսօր պատշաճ կերպով ճանաչելու համար: Սա չափազանց կարևոր քայլ է, բայց ընդամենը մղոն դեպի Թուրքիայի առաջ կանգնած արդարության երկար ճանապարհը և դրա՝ նույնը կրկնելու ցանկությանը, ինչպես նաև՝ հատուցում օսմանյան կայսրության կողմից պարբերաբար ջարդերի ենթարկված 1.5 միլիոն հայերի, հույների ու ասորիների ժառանգների համար: Ես շնորհակալություն եմ ասում ԱՄՆ-ին և բոլոր նրանց, ովքեր երկար տարիների մեծ աշխատանք են տարել այս հայտարարությանը հասնելու համար»,- գրել է Թանկյանը: