Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր
Քաղաքականություն
24.04.2021 | 11:45Ապրիլի 24-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Արցախում տեղակայված ռուսական զորախմբի խաղաղապահ առաքելության ընթացքը, ՀՀ զինված ուժերում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների հիմնական ուղղությունները, ինչպես նաև հայ-ռուսական միացյալ զորախմբի համատեղ գործողություններն ու առաջիկա ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրների։