Անհրաժեշտ է ներդնել ադրբեջանական կողմի ոտնձգությունները հետաքննելու հստակ մեխանիզմներ․ Արցախի ՄԻՊ

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է Շոշ համայնքի և Ստեփանակերտի՝ ադրբեջանական կրակոցներից տուժած բնակիչների հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՄԻՊ-ի գրասենյակից:

«Ադրբեջանական զինվորականները պարբերաբար կրակոցներ են արձակում Ասկերանի շրջանի Շոշ և Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ։ Այս մասին երեկ Շոշ համայնք կատարած այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հայտնել են համայնքի ղեկավարն ու բնակիչները, ընդ որում կրակոցները լինում են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին։

Ապրիլի 20-ին Շոշ համայնքի ուղղությամբ կրակոցներից համայնքի բնակիչների կյանքին, առողջությանն ու գույքին վնաս չի հասցվել։ Սակայն հստակ է, որ կրակոցներով ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդում ահաբեկելու խաղաղ բնակիչներին, վախի մթնոլորտ ձևավորելու համայնքներում և խաթարելու բնակչության բնականոն կյանքը։

Ադրբեջանի զինված ուժերը ապրիլի 20-ին կրակել են նաև Ստեփանակերտ քաղաքի ուղղությամբ, որի հետևանքով վնասվել են Ստեփանակերտ քաղաքի Վ.Վաղարշյան 13/46 հասցեում գտնվող տան տանիքը և առաստաղը: Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ժամանակ տանտերերը հայտնել են, որ ռուս խաղաղապահներն ու ոստիկանության աշխատակիցներն այցելել են ընտանիքին և ծանոթացել միջադեպի հանգամանքներին։

Խաղաղ բնակչության ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության ու բնականոն կյանքի դեմ ուղղված ադրբեջանական կողմի ոտնձգությունները, արձանագրվող դեպքերի հաճախակիությունը պահանջում են ինչպես Արցախի զինված ուժերի և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից անվտանգության լրացուցիչ միջոցառումների իրականացում, այնպես էլ նման միջադեպերի հետաքննության համար հստակ մեխանիզմների ներդրում, ինչը հնարավորություն կտա ռուսական կողմի աջակցությամբ պատասխանատվության ենթարկել միջադեպերի հեղինակներին՝ հետագայում բացառելով նման դեպքերի կրկնությունը», – ասված է հաղորդագրության մեջ: