ԱՄՆ-ն Թուրքիային պաշտոնապես տեղեկացրել է F-35 կործանիչների ծրագրից հեռացնելու մասին

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

ԱՄՆ-ն պաշտոնապես Թուրքիային տեղեկացրել են, որ Անկարային դուրս են հանել F-35 կործանիչների ծրագրից։ Այս մասին գրում է Ahval գործակալությունը։

Վաշինգտոնը Թուրքիային հեռացրեց F-35 կործանիչների ծրագրից այն բանից հետո, երբ 2019 թվականին Թուրքիան գնեց ռուսական S-400 համակարգեր, որոնք սպառնալիք են ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի համակարգերի համար։ Սակայն թուրքերը շարունակում են մասեր արտադրել 5-րդ սերնդի կործանիչների համար, չնայած երկիրը հանվել է ծրագրից ու դեկտեմբերին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել թուրքական ռազմարդյունաբերական նախագահության նկատմամբ։

Պենտագոնի պաշտոնյան էլ ասել է, որ Վաշինգտոնը նոր համաձայնագիր է ստորագրել 8 այլ կողմերի հետ՝ 2006թ․ հուշագրի չեղարկումից հետո։

Պենտագոնի խոսնալ Ջեսիկա Մաքսվելը Ahval-ին ուղարկած էլեկտրոնային նամակում չի հաստատել լուրը, սակայն նշել է, որ իրենց տեսակետը չի փոխվել։

«S-400-ն անհամատեղելի է F-35-ի հետ, և Թուրքիան կասեցվել է ծրագրից։ Մենք շարունակում ենք Թուրքիային պաշտոնապես F-35-ի ծրագրից հեռացնելու գործընթացը, որը հայտարարվել է 2019-ի հուլիսին»,- ասվում է նամակում։

Պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ն, Միացյալ Թագավորությունը, Իտալիան, Նիդերլանդները, Կանադան, Ավստրալիան, Նորվեգիան ու Դանիան կնքել են նոր համաձայնագիրը, որից տեղյակ է նաև Անկարան։

Թուրքիան պլանավորում էր գնել 100 հատ F-35, սակայն ԱՄՆ-ն հրաժարվեց մատակարարել չորս պատրաստի ինքնաթիռները՝ Անկարային ծրագրից հեռացնելուց հետո։ Անկարան հիմա աշխատում է ծրագիր վերադառնալու ուղղությամբ՝ տարեսկզբին Վաշինգտոնում լոբբիստներ վարձելով։

Էմմա Չոբանյան