Թող այդ փոքրիկ «լիսկաները» իրենց չնույնականացնեն սյունեցիների հետ, այդ կրիմինալ որջը պետք է քանդվի․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի հետ

–Մեր զրույցը սկսենք Սյունիքի միջադեպից։ Եղան հայհոյանքներ Նիկոլ Փաշինյանի հասցեին, ապա Փաշինյանը դրանց պատասխանեց ուժային կառույցներին տրված հրահանգներով՝ զբաղվել այդ հարցերով։ Երկու կողմերի պահվածքը ինչպե՞ս եք բնորոշում։

-Կողմեր ասելով՝ միտում եմ տեսնում նույն հարթության մեջ դնել պետությունը, պետության ղեկավարությունը՝ մի կողմից, ակտիվացած ու գերակտիվացած կազմակերպված քրեական խմբավորումները՝ մյուս կողմից։ Դրանք չեն կարող լինել նույն հարթության վրա։ Ավելին ասեմ, ես այստեղ նաև մեծ մեղավորություն եմ տեսնում իշխանության կողմից, որ այս խաժամուժը մինչ օրս իրեն իրավունք է վերապահում, նաև հնարավորություն է իր մեջ տեսնում նման այլանդակ քրեական պահվածք դրսևորելու համար, ընդ որում՝ ամենացինիկ և ցուցադրական ձևով։

–Իշխանությունը միտում ունի կամ ցանկանում է գնալ արտահերթ ընտրությունների համամասնական ընտրակարգով։ Արդյո՞ք համարում եք, որ Հայաստանի բնակչությունը, Հայաստանի ընտրողները պատրաստ են այդ ընտրակարգին բնորոշ գաղափարների պայքարին։

-Միայն և բացառապես համամասնական ընտրակարգով ընտրությունները բխում են պետության և հասարակության շահերից, որովհետև դրանք ստեղծում են այն հնարավոր մաքսիմալ պոտենցիալը, որը կբերի նրան, որ ընտրությունները, այնուամենայնիվ, կլինեն առավել քաղաքական, այլ ոչ թե կլինեն տեղական ինչ-որ բդեշխների, քրեական հեղինակությունների, թաղային հեղինակությունների և փողերի պարկերի մրցում կամ խաթրով ընտրություններ։ Այսինքն՝ պետք է մրցակցեն գաղափարները, գաղափարախոսությունները, քաղաքական մոտեցումները։

–Եթե գնահատեք այս պահի պայքարի տրամաբանությունը, հենց դրա՞ն է գնում։ Գաղափարների՞ կողմ է գնում, թե՞ անձերի։

-Այո՛, իհարկե, մի օրվա մեջ այս ամենը փոխել չի լինի։ Մենք դեռևս, իմ կարծիքով, երկու գումարման խորհրդարան պետք է ընտրենք հենց այս ձևով, որպեսզի մեզ մոտ նաև հանրային գիտակցության մեջ արմատավորվեն հենց ճիշտ ընկալումները, քաղաքական ընկալումները։

–Ալիևի հայտարարությունը եղավ Սյունիքի մասին, որից հետո այնտեղ այցելեցին վարչապետը, նախագահը, ինչպես նաև ԱՄՆ դեսպանը։ Սյունիքում հիմա ի՞նչ է կատարվում։ Կարգավիճակի հարց կարո՞ղ է քննարկվել՝ կոմունիկացիաների կամ միջանցքի հարցում։

-Սյունիքի կարգավիճակը սահմանված է այլ մարզերի կարգավիճակի հետ մեկտեղ ՀՀ Սահմանադրությամբ։ Կարգավիճակի հարց ուղղակի չի կարող լինել բնության մեջ։ Վտանգ միշտ էլ կա, բայց այդ վտանգը նույն վտանգն է, որ կախված է ողջ Հայաստանի վրա։ Ամենասխալ բանն այն է, երբ մենք Սյունիքը փորձում ենք տարանջատել Հայաստանի Հանրապետությունից։ Դա այն է, ինչ այս կրիմինալ ոհմակները՝ Սյունիքի քաղաքների փողոցներում թափառող, նրանց գործունեության գլխավոր թիրախներից մեկն էլ այն է, որ հենց այդպիսի տարանջատում մտցնեն Սյունիքի և Հայաստանի իշխանությունների միջև։ Նման բան չի կարող լինել։ Եվ թող հանկարծ այդ փոքրիկ «լիսկաները» իրենց չնույնականացնեն սյունեցիների հետ։ Այդ կրիմինալ որջը պետք է քանդվի ուղղակի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան