Աղավնավանքի և Դեբեդավանի միջնակարգ դպրոցներում անցկացվել է պարապմունք՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Հանրապետության մարզերում շարունակվում են ուսումնական վարժանքները։ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը Դիլիջան համայնքի Աղավնավանքի և Դեբեդավանի միջնակարգ դպրոցներում անցկացրել է պարապմունք՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում», արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և առաջին օգնության հիմնահարցերի թեմաներով։ Աղավնավանք բնակավայրում իրականացրել է «Բնակչության ազդարարման, պատսպարման եւ տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։

Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքում եւ միջնակարգ դպրոցում անցկացվել է ուսումնավարժություն՝ «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով: Փորձարկվել է Ոսկեհատ համայնքի էլեկտրաշչակը, որը գտնվել է սարքին վիճակում։ Կազմակերպվել է համայնքի բնակչության, միջնակարգ դպրոցի մանկավարժական անձնակազմի եւ աշակերտների պատսպարում: Համայնքի ղեկավարի հետ իրականացվել է բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ եւ առաջարկություններ: Դրանից հետո Արմավիրի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Ջ․ Բարսեղյանը խոսել է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում եւ «Ուժեղ երկրաշարժի դեպքում» բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնների մասին։

Արմավիրի մարզպետարանի վարչական շենքում կայացել է «Ապարանի ջրամբարի պատվարի փլուզման վտանգի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Մասնակցել են Արմավիրի մարզային փրկարարական վարչության սպայական կազմը, Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակների հանձնաժողովը, մարզպետարանի աշխատակազմը, մարզի տարահանման հանձնաժողովը, Ապագա, Գայ, Հովտամեջ, Խորոնք, Հայթաղ համայնքների համայնքապետերը:

Արագածոտնի մարզի Թալինի եւ Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողներն անցկացրել են «Վարվելակերպի կանոնները երկրաշարժի ժամանակ» թեմայով դասախոսություններ Ապարանի թիվ 1, Կաքավաձորի, Ներքին Բազմաբերդի, Փարպիի, Բազմաղբյուրի միջնակարգ դպրոցներում, Ապարանի եւ Փարպիի մանկապարտեզներում։

Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնքում և միջնակարգ դպրոցում փրկարարական վարչությունը կազմակերպել է վարժանք «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով: Միջնակարգ դպրոցի անձնակազմն ու աշակերտական կազմը տարահանվել ու պատսպարվել է դպրոցի նկուղում։ Դպրոցի նկուղի ընդհանուր մակերեսը ամբողջությամբ բավարար է դպրոցի անձնակազմի եւ աշակերտական կազմի պատսպարման համար: Իրականացվել է համայնքի բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, համայնքի ղեկավար կազմին եւ բնակիչներին առաջարկվել է նկուղներում առկա գույքը եւ միջոցները վերադասավորել՝ պատսպարման համար պիտանի մակերեսը առավել արդյունավետ օգտագործելու համար, իսկ օդային տագնապի ազդարարումը ամբողջ համայնքում լսելի դարձնելու նպատակով՝ ձեռք բերել ավելի հզոր շչակ կամ տեղադրել եւս մեկը։