Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ժխտող միջազգային գիտաժողով է անցկացվել

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Թուրքիայում այսօր, երկրի նախագահի գրասենյակի համակարգմամբ, Հայոց ցեղասպանությունը ժխտող առցանց միջազգային գիտաժողով է անցկացվել։ Էրդողանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն իր ելույթում հայտարարել է, թե «պատմական իրադարձությունների քաղաքականացումն ու խեղաթյուրումն անընդունելի է», հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը նաև ասել է, որ «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները լի են ողբերգական էջերով», իսկ որոշ շրջանակներ էլ փորձում են օգտագործել 1915 թվականի Օսմանյան կայսրության իրադարձությունները իմպերիալիստական նպատակներն առաջ տանելու գործիք։

«Առանձին երկրների խորհրդարանների որոշումները, որոնք հիմնված են այս կամ այն պատմական իրադարձությունների կանխակալ գնահատականի վրա, իհարկե, չեն կարող համարվել ժողովրդավարության ցուցանիշ։ Դա զուտ Անկարայի վրա ճնշման կուրսի մի մասն է»,- ասել է նա։

Ալթունը նաև նշել է, որ նման դիրքորոշումն «ամենամեծ անարգանքն է բոլոր նրանց հիշատակին, որոնք այն ժամանակ զրկանքներ են կրել»։
«Թուրքիան շարունակում է հանդես գալ արդարության հաղթանակի համար։ Դա վերաբերվում է ոչ միայն ժամանակակից գործընթացներին, այլև պատմական իրողություններին։ Դրա վառ ապացույցը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչն է՝ 1915թ․ իրադարձությունների վերաբերյալ գիտական համատեղ հանձնաժողովի ստեղծման մասին։ Էրդողանի կոչը թուրքական կողմի՝ արդարությանը հասնելու իրական ձգտման ցուցիչն է»,- ասել է նա։

Նա հայտարարել է, թե «Հայոց ցեղասպանության մասին սուտը» կապ չունի Օսմանյան կայսրության պատմական իրողությունների հետ։

Էմմա Չոբանյան