Ոստիկանություն-ԱԱԾ համագործակցության հերթական արդյունքը. երկու տղամարդ կալանավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ 31 և 30 տարեկան երևանցի երկու երիտասարդ, հանցակից այլ անձանց հետ, պարբերաբար գողություններ են անում մայրաքաղաքի առևտրի կենտրոններից, այլ կերպ ասած՝ մոլերից:

Օպերատիվ աշխատանքին միացան նաև քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողներ: Օպերատիվ-հետախուզական տվյալներն ամբողջացան: Պարզվեց, որ երիտասարդները ստեղծել են կազմակերպված խումբ, ներառել են կանանց ու անչափահասների, նաև ձեռք են բերել ապրանքն ապակոդավորելու հատուկ սարքավորումներ, և արդեն տևական ժամանակ, նախօրոք դերաբաշխում կատարելով, տարբեր մոլերից գողացել են հագուստ ու այլ իրեր:

Կազմակերպված խմբի կողմից գողության հատկանիշներով հարուցվեց քրեական գործ: Ապրիլի 13-ը հանգուցալուծման օրն էր: Հերթական գողությունները կատարելուց անմիջապես հետո Երևանի Արշակունյաց-Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկից բերման ենթարկվեցին կազմակերպիչներից մեկն ու հանցավոր խմբի անդամ, դեռևս անչափահաս մի պատանի` իր վարած «Օպել» մակնիշի մեքենայով:

Նույն ժամին Ծիծեռնակաբերդի խճուղուց բերման ենթարկվեցին մյուս կազմակերպիչն ու խմբի մեկ այլ անդամ` 34-ամյա մի տղամարդ` իր վարած «ԲՄՎ»-ով:

Ավտոմեքենաների խուզարկությամբ հայտնաբերվել են առևտրի կենտրոններից հափշտակված մեծ քանակի հագուստ և այլ իրեր:

Կազմակերպիչները կալանավորված են: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: